Լրահոս 24/7
03.05.2022

Պարագլուխը, որն ուղղորդում և ղեկավարում է փողոց դուրս եկած անձանց, անչափ վտանգավոր է. Ռ. Մադլենյան

Պարագլուխը, որն ուղղորդում և ղեկավարում է փողոց դուրս եկած անձանց, անչափ վտանգավոր է. Ռ. Մադլենյան

Սիրված երգիչ-երգահան, բազմաթիվ փոփ երգերի հեղինակ Ռիչարդ Մադլենյանը չի բացառում, որ փողոց դուրս եկածների մեջ շատ հայրենասեր մարդիկ կան, որոնց համար Արցախի հարցը իսկապես ցավ է, սակայն պարագլուխը, որն ուղղորդում ու ղեկավարում է այդ անձանց, անչափ վտանգավոր է:

«Յուրաքանչյուրն ունի ազատ կամարտահայտվելու, հավաքների մասնակցելու իրավունք: Սակայն այսօր փողոցում են մարդիկ, որոնց սկզբունքներն ինձ համար անընդունելի են: Պարագլուխներն այն մարդիկ են, որոնք 30 տարի զբաղված են եղել երկիրը քաղաքակիրթ աշխարհից անջատելով՝ ղեկավարվելով թայֆաբազությամբ և գողական արժեհամակարգով»,- նկատում է Մադլենյանը:

Նրա դիտարկմամբ՝ այն, որ մենք 2018 թվականի հեղափոխությունից հետո արդեն ժողովրդավարական երկրում ենք ապրում, փաստ է, եւ այն, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի իրավունք՝ իր մտահոգությունները հատնելու, անժխտելի է:

Ըստ նրա՝ փողոց դուրս գալու ճանապարհով փորձ է արվում վերադարձնել տարիներ շարունակ մեր երկրում եղած վախի մթնոլորտը. «Գալի՞ս են հեղափոխություն անելու, թող այնպիսի ուժեր գան, որոնք կապացուցեն, որ այս Կառավարությունից ավելի լավ գործ կանեն, միայն ոչ պրոռուսական: Խնդրում եմ, արդեն զզվել ենք, էլ չենք ուզում: Մենք պետք է շատ խոհեմ գտնվենք»:

Անդրադառնալով օրեր շարունակ ընդդիմադիրների կողմից «Հայրենիքի փրկություն», «հանուն Արցախի» եւ այլ թեզերի արծարծմանը՝ Ռիչարդ Մադլենյանը շեշտում է. «Մենք պիտի մի բան լավ հասկանանք՝ Ղարաբաղը 30 տարի մեզ մոտ էր, ի՞նչ արեցինք Ղարաբաղի համար: Բացի նրանից, որ Արցախին ու բանակին փառապանծ երգեր նվիրեցինք, իսկ իրականում ոչինչ չարեցինք այն հզորացնելու համար։ Երգում են բանակի մասին, սակայն սատարում մարդկանց՝ շատ լավ իմանալով, որ այդ մարդիկ տարիներ շարունակ բանակը քոքից թալանել, տարել են»:

Մադլենյանը նաեւ նկատում է՝ եթե մարդկանց այսօր «ծեծում» են «Ֆեյսբուք»-ում կամ այլ տեղ համակարծիք չլինելու համար, ինչպե՞ս կարելի է գնալ այդ մարդկանց հետեւից. «Այլ կարծիք հայտնելու համար մարդ ծեծելով երբեք չեն կարողանա հեղափոխության հասնել»:

Այսօր փողոցում կատարվողը փաստում է, որ մեր երկրում ժողովրդավարությունը հաղթել է, ասում է երգահանը՝ օրինակ բերելով, որ վարչապետի կողքին կանգնած՝ նրան հայհոյում են եւ դրա համար չեն ծեծվում: «Ես զարմացած էի, երբ այդ կադրերն էի նայում: Դրանից հետո շատ բան փոխվեց ինձ մոտ: Ժամանակի ընթացքում ես այդ անձի՝ վարչապետի մոտ այնպիսի որակական հատկանիշներ բացահայտեցի, որոնք ինձ թույլ են տալիս ասելու, որ կա գիտակցություն և խոր կշռադատվածություն: Վարչապետը հարցերին փորձում է պատասխանել օրենքի ուժով, այլ ոչ թե տղայական կամ թայֆայական մտածողության ձեւերով, որը միայն հին ռեժիմի արժեհամակարգի մեջ է»,- կարծում է նա:

Մադլենյանի դիտարկմամբ, սակայն, մեր երկրում խոսքի ազատությունը երբեմն վերածվում է լկտիության, քանի որ այն չափ եւ սահման չի ճանաչում. «Խոսքի ազատությունն էլ խելացի ու բովանդակային պիտի լինի: Այդ ամենը չի կարող մեկ կամ մի քանի տարում վերափոխվել, եւ այն, ինչ այսօր մենք ենք ապրում, մաքրման, հասարակության իրավագիտակցության ու զարգացման սկիզբն է»:

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է