Լրահոս 24/7

Տեղի է ունեցել Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական հանձնաժողովի անդրանիկ նիստը

2022 թ. լրանում է անվանի դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակը: Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը նշելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ:

Նախարար Վահրամ Դումանյանի հրամանով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողովին կից խորհուրդ, և հաստատվել է դրա անհատական կազմը:

ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել հոբելյանական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Նիստը, որին ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, անցկացվել է միացյալ՝ հոբելյանական հանձնաժողովի անդամների և աշխատանքային խմբի մասնակցությամբ:

Նախարարը ողջունել է նիստի մասնակիցներին՝ ընդգծելով Օհան Դուրյանի հոբելյանն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու և նշելու գործում միացյալ աշխատանքային խմբի կարևոր առաքելությունը:

«Բարձր մտավորականի իր էությամբ Օհան Դուրյանը եզակի երևույթ է ինչպես երաժշտարվեստի ոլորտում, այնպես էլ մեր կյանքում: Մաեստրոն ուղեցույց է յուրաքանչյուրիս համար՝ ինչպես պետք է ապրել, ինչպես պետք է ստեղծագործել, ինչպես սիրել և պայքարել: Նա այն կերպարն է, որի կարիքն այսօր մենք շատ-շատ ունենք, և նրա դավանած արժեքները պետք է ազդակ լինեն բոլորին՝ ձգտելու այդ կերպարին»,- շեշտել է նախարար Վահրամ Դումանյանը:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ևս անդրադարձել է Օհան Դուրյանի հոբելյանական տարին պատշաճ մակարդակով կազմակերպելու կարևորությանը և որպես նպատակի իրագործման առաջնային քայլ մատնանշել հանձնաժողովի ու աշխատանքային խմբի կազմում համապատասխան կառույցների ղեկավարների և մշակույթի գործիչների ընդգրկվածությունը:

Նիստի ընթացքում քննարկվել և դիտարկվել են Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական տարաբնույթ միջոցառումների բովանդակային բաղադրիչները, ներկայացվել են աշխատանքային խմբի անդամների առաջարկություններն ու դիրքորոշումները: Նախանշվել և մտքեր են փոխանակվել նաև միջոցառումների ձևաչափերի ու ժամանակացույցին առնչվող մի շարք հարցերի շուրջ:

Հանդիպման ավարտին հնչեցված առաջարկներն ամփոփելու և դրանք հաջորդ նիստի քննարկմանը ներկայացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Թիվ 1

Recent Posts

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

16 minutes ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

17 minutes ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

2 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

18 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

19 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

21 hours ago