Լրահոս 24/7

Ինչքան լափամանից կտրված մարդիկ, ինչքան գող, ավազակներ կան, այնտեղ են. Թաթուլ Կրպեյանի քույրը` ընդդիմությանը

Երեկ ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի քույր, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, այժմ փողոց դուրս եկած Ասպրամ Կրպեյանի հորաքույր` Ռուզաննա Կրպեյանը Ֆեյսբուքի իր էջում պահանջել է դադարեցնել «կապիկների ու թմրամոլների ռևանշը»` մասնավորապես գրելով. «Որպես երկրիս համար մտահոգ քաղաքացի՝ պահանջում եմ պատկան մարմիններից՝ մաքրել քաղաքս ու երկիրս խուժանից…

Դադարեցրեք՜ կապիկների ու թմրամոլների ռեվանշը»։

«Առաջին լրատվական»-ը զրուցել է Ռուզաննա Կրպեյանի հետ։

Տիկին Կրպեյան, Դուք այս հանրահավաքներին ինչպե՞ս եք վերաբերվում, նաև նրան, որ այդ հանրահավաքներին ակտիվորեն մասնակցում է ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:

Մենք արժեքներ կրող մարդիկ ենք, ես չեմ սիրում շահարկել ոչ իմ ազգանունը, ոչ արյունով կապվածությունը: Ես 1988-ին էլ եմ եղել իմ եղբոր կողքին և ինձ ճանաչողները շատ լավ գիտեն, որ մինչև հիմա էլ ապրում եմ այդ գաղափարով, այդ արժեքներով, ինչով իմ ընտանիքը, իմ ծնողները ինձ դաստիարակել են: Իսկ Ասպրամը մեզնից հեռու է մեծացել, դաստիարակվել, նա նույնիսկ չգիտի առումով այրի բառի իմաստը: Ասպրամը ցավոք, հորը չի տեսել: Եթե իր խոսքն ուսումնասիրեք, կտեսնեք, որ նա ասել է՝ իմ մեջ իմ մայրն է հորս գենը դրել:

Ցույցի դուրս եկողները Արցախը փրկելու կոչեր են անում:

Ախր որտե՞ղ են փրկում: Պատերազմի ժամանակ ես էդ Արցախ փրկողներին անձամբ ճանաչում էի, որտեղ էին, ինչ էին անում: Ինձ էլ առաջարկում էին, ասում էին՝ մեզ հետ ես, արի գնանք, անուններով կարող եմ ասել, թե ովքեր գնում, ինչ էին անում: Արցախը հիմա ումի՞ց են փրկում, Արցախ փրկողները թող գնան սահմանին կանգնեն, փրկեն: Երևանի փողոցներում ի՞նչ են անում: Իմ, մյուս քաղաքացիների, 54 տոկոսի կարծիքը հարցնո՞ւմ են, որ խախտում են մեր անդորրը:

Նրանք հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չկա:

Խնդիրը Փաշինյանը չի: Ասենք, Փաշինյանը չի, սև շունն է ղեկավարը, հիմա էդ պա՞հն է: Տո, Նիկոլ Փաշինյանն իրենցից հազար գլուխ լավ քաղաքականություն է վարում, դիվանագետ է, գլուխն էլ բարձր է: Ոչ թե «Թաթուլի այրին եմ» ասելով փող հավաքելով ման է գալիս, ի՞նչ է արել Ասպրամը մինչ օրս երկրի համար: Գոնե ամուսնանար, երեխա ունենար, ասեինք՝ մի բան արել է երկրի համար: Բացի նրանից, որ հոր անունը շահարկելով մինչև օր ապրել է ու ապրում է: Ինձ էլ ասում է՝ հորաքույր, ի՞նչ ես ասում, մամաս կարող է 10 ամուսին ունենալ, բայց ինքը Թաթուլի այրին է: Դա է իր արժեքը, իսկ ես այդ արժեքները կրող մարդը չեմ: Թաթուլը իմ եղբայրն է, իր արյունը նաև իմ երակներում է, ով ուզում է, ինչ ուզում է՝ գրի: Ինչքան լափամանից կտրված մարդիկ, ինչքան գող, ավազակներ կան, այնտեղ են: Իրենք էլ են մարելու: Մենք Նիկոլին ասում էինք՝ հին, լավ կադրերին բեր, օգտագործիր, բայց ո՞ր մի հինն իրեն արդարացրեց: Վանեցյանը 2 բառ չի կարողանում խոսել, մարդ է դարձել, հեղափոխություն է անո՞ւմ: Որ ԱԱԾ տնօրենն էր, ինչեր ասեց Քոչարյանի մասին, հիմա գնացել Քոչարյանի հետ հեղափոխություն է անում: Ժողովուրդը էդքան հիմա՞ր է, դա չի տեսնո՞ւմ: Իմ սովորական հարևանը, որ այգում գործ է անում, ավելի լավ է դատում, մեկնաբանում, քան իրենք: Մենք սերունդ ենք կրթում, դաստիարակում, ամուսինս վաստակավոր մարզիչ է, երեք երեխա ունեմ, թոռներ ունեմ, բոլորն էլ իրենց աշխատանքով ապրում են:

Այսինքն վստահ եք, որ այս ակցիաները մարելո՞ւ են:

Աղբյուրը՝ 1in.am։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

14 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

16 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

17 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

19 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

19 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

20 hours ago