

Այսօր Ազգային ժողովում իր ելույթում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վաղարշակ Հակոբյանը նշեց, որ ընդդիմության պայքարը իշխանազավթման համար է:
«Այս պայքարը Արցախի հետ որևէ կապ չունի, այս գործողությունը նույնիսկ Հայաստանի հետ կապ չունի, այս ամենը մի բանի մասին է՝ իշխանությունը զավթելու և դրա միջոցով սեփական շահերը առաջ տանելու մասին է, և բացարձակ ոչինչ չի փոխվել»,- ասաց նա:
Վաղարշակ Հակոբյանն ասաց, որ Թավշյա հեղափոխության հաջորդ օրվանից նրանք անցել են գործի: «Ժողովրդի կամարտահայտումը հնարավոր չէ կասեցնել, շեղել»,- ասաց նա:
Նա քաղաքացիներին համբերություն մաղթեց և ընդդիմադիր գործիչներին հիասթափեցրեց՝ ասելով, որ միայն ժողովուրդն է իրավասու որոշելու, թե ով է իշխանություն: «Քաղաքական նեղ խմբակները չեն կարող որոշում կայացնել, և որքան էլ դերակատարները հարուստ լինեն, չեն կարող ժողովրդի կամքին հակառակ որոշում կայացնել»,- ասաց նա:
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…