Մոսկվան սպառնում է ոչնչացնել Ուկրաինայի համար սպառազինություն տեղափոխող ՆԱՏՕ-ի տրանսպորտային միջոցները։
«Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները շարունակում են զենք լցնել Ուկրաինա: Նշեմ, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ցանկացած տրանսպորտ, որը երկրի տարածք է ժամանել Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար նախատեսված զենքով կամ նյութական միջոցներով, մեր կողմից համարվում է ոչնչացման օրինական թիրախ», – հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։