

Դերասանուհի Տաթև Հովակիմյանն անդրադառնալով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քիչ առաջ տարածած հայտարարությանը, ըստ որի՝ կառույցը հավաստի տեղեկություններ է ստացել, որ ընդդիմադիրները փորձելու են գրոհել ԱԺ շենքը, հիշեցրել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունները, որի ժամանակ սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ:
«Հոկտեմբերի 27, 1999 թիվ, Ազգային Ժողովում ահաբեկչական խմբավորումը սպանեց Կարեն Դեմիրճյանին, Վազգեն Սարգսյանին և 6 այլ պետական գործիչների…
«Կրկնությունը գիտության մայրն է:
Քիչ առաջ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որ, ըստ իրենց տեղեկությունների, ընդդիմությունը փորձելու է գրոհել ԱԺ շենքը։ Ազգային անվտանգության ծառայությունը խստորեն նախազգուշացնում է հավաքի կազմակերպիչներին և դրանց մասնակիցներին ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններ կատարելուց, հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունը կրելու են դրանց կազմակերպիչները:
Հ.Գ. Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան,
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան։ Հ. Թումանյան»,- գրել է Հովակիմյանը:
Ավելի վաղ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ ոստիկանությունը հաղորդում էին տարածել, որի համաձայն՝ կառույցները հավաստի տեղեկություններ են ստացել, որ ընդդիմադիրները պատրաստվում են գրոհել ՀՀ Ազգային ժողովի շենքը, որտեղ այսօր նախատեսված է Կառավարության հետ հարցուպատասխան: Կառույցները խստորեն նախազգուշացրել են հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին, որ զերծ մնան իրավիճակը ապակայունացնող գործողություններից, հակառակ պարագայում դրա ողջ պատասխանատվությունն ընկնելու է նախաձեռնողների վրա:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…