Լրահոս 24/7

Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնում է «Հայկական իմպրեսիոնիզմ» խորագրով ցուցահանդեսը

Մայիսի 5-ին՝ ժամը 18։00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա «Հայկական իմպրեսիոնիզմ» խորագրով ցուցահանդեսի բացումը: Պատկերասրահի մուտքը՝ Արամի փողոցից։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Ծնունդ առնելով և ձևավորվելով Ֆրանսիայում՝ համաշխարհային արվեստում իրական հեղաշրջում կատարած այս «տիպիկ ֆրանսիական» ուղղությունը լայն տարածում է գտել աշխարհի տարբեր երկրների արվեստում՝ կազմավորելով ինքնատիպ ազգային դպրոցներ:

«Հայկական իմպրեսիոնիզմը», դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսին սաղմնավորվելով դասականության ավանդույթների և ուշ ռեալիզմի հիմքի վրա, ամբողջապես կայացել է 1900-1910-ական թթ.՝ իր տարբեր դրսևորումները գտնելով 19-րդ դարավերջի և 20-րդ դարի առաջին կեսի հայ նկարիչներից շատերի արվեստում:

«Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսն իր բովանդակությամբ մեծ նշանակություն ունի այդ ժամանակաշրջանի հայ կերպարվեստի վերարժևորման, իմաստավորման գործում: Առաջին անգամ Հայաստանում փորձ է արվում միևնույն հարթակում ներկայացնելու համաշխարհային խոշոր ու կարևորագույն ֆենոմեններից մեկի՝ իմպրեսիոնիզմի հայկական դրսևորումները, այդ երևույթի ձևավորումն ու զարգացումը, յուրատիպ փոխակերպումները:

Ցուցահանդեսում ընդգրկվել են գլխավորապես 20-րդ դարի առաջին երեք տասնամյակներում ստեղծագործող այն նկարիչները, որոնց արվեստում առանցքային կամ որոշիչ դեր է ունեցել իմպրեսիոնիզմն իր թարմ գունամտածողությամբ, պլեներային խնդիրների և լուսաօդային միջավայրի յուրօրինակ մեկնաբանմամբ-լուծմամբ, էտյուդ և էտյուդայնություն հասկացությունների նորովի իմաստավորմամբ:

Երկու տասնյակ հեղինակների 70-ից ավելի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանք ընդգրկող հավաքածուն ամփոփում է անվանի այնպիսի արվեստագետների գլուխգործոցներ, ինչպիսիք են Գևորգ Բաշինջաղյանը, Եղիշե Թադևոսյանը, Վահրամ Գայֆեճյանը, Կարապետ (Շառլ) Ադամյանը, Մարտիրոս Սարյանը, Սեդրակ Առաքելյանը, Երվանդ Քոչարը և ուրիշներ: Ցուցադրությունը խորհրդանշորեն սկսվում է Գ. Բաշինջաղյանի «Ալազանի հովիտը. Սղնախի բերդ» ոչ մեծադիր կտավով՝ շեշտադրելով հայկական իմպրեսիոնիզմի ժառանգական կապը դասական արվեստի հետ, և ամփոփվում է այն հեղինակների կտավներով, որոնց արվեստում արդեն այս կամ այն չափով դրսևորվել են «պլեներային գունագրության» խնդիրներն ու իմպրեսիոնիզմի ստեղծագործական մեթոդները:

Էքսպոզիցիայի երկրորդ բաժինն ամբողջանում է իմպրեսիոնիզմի հիմնական միտումներն ու ոճաձևաբանական սկզբունքներն առավել ցայտուն ու բազմակողմանիորեն յուրացրած արվեստագետների աշխատանքներով: Ցուցահանդեսի առանցքն են կազմում Ե. Թադևոսյանի, Վ. Գայֆեճյանի, Ս. Առաքելյանի անզուգական ստեղծագործությունները…

Ցուցահանդեսի մեկնարկի հետ նաև կվերաբացվեն անվանի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի ցուցասրահը՝ արդիականացված էքսպոզիցիայով, ինչպես նաև թանգարանի վերանորոգված խանութն ու նախասրահը։

Թիվ 1

Recent Posts

Կփորձարկվի դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ. ՀՀ ԱՆ

ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն…

7 minutes ago

Հաջիևն ու Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանայիի հետ:…

26 minutes ago

Զեմֆիրան համերգ կտա Երեւանում

Հուլիսի 4-ին Երեւանի «Հրազդան» մարզադաշտում կկայանա Զեմֆիրայի համերգը: Տեղեկությունն այդ մասին հրապարակված է Զեմֆիրայի պաշտոնական…

42 minutes ago

Ենթադրությունները թողնում եմ ձեզ. Նազելի Բաղդասարյան

Վարչապետի խոսնակ, Գյումրիի ավագանու ՔՊ թեկնածուներից Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Գյումրիի ընտրությունների…

52 minutes ago

Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձաններին

Իսրայելական ուժերը շարունակում են հարվածները Բեյրութին, մասնավորապես՝ մայրաքաղաքի հարավային արվարձաններին: ԶԼՄ-ների տվյալով՝ հզոր պայթյուններ են…

1 hour ago

Քննարկվող հարցերը շատ բարդ են. Պեսկով

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն շարունակում են շփումները ուկրաինական կարգավորման թեմայով, սակայն քննարկվող հարցերը շատ բարդ են․…

2 hours ago