Լրահոս 24/7

ՀՀ նախագահն ընդունել է Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան նախագահը կարևորել է փոխայցելությունները և նշել, որ դրանք նոր լիցք են հաղորդում հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգին: Հանրապետության նախագահը նշել է, որ մեծապես գնահատում է բարեկամական խմբի գործունեությունը և այն ավանդը, որը նրանք ունեն մեր պետությունների միջև 30-ամյա հարաբերությունների զարգացման գործում:

Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ հայ ժողովուրդը մշտապես զգացել է բարեկամ Ֆրանսիայի մեծ ուշադրությունն ու աջակցությունը։ Նախագահը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ պատմական բանաձևի ընդունման համար, ինչը կարևոր նշանակություն ունի Արցախի համար՝ որպես արցախահայության անվտանգության կարևոր երաշխիք։

Երկուստեք կարևորվել է նախորդ տարի Փարիզում ստորագրված 2021-2026թթ. հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի իրագործումը, որն ուղղված է հայ-ֆրանսիական համագործակցությունը ընդլայնելուն և տնտեսական զարգացումն օժանդակելուն։

Հանդիպման ընթացքում Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների խնդրանքով Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Հանրապետության նախագահի լիազորություններն ու գործունեությունը: 

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

9 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

10 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

11 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

11 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

12 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

12 hours ago