Լրահոս 24/7

Անօթեւան արցախցիների համար փող հավաքող Սոսը թուրք է, դուք Երեւանի կենտրոնում Արցախը փրկո՞ղ. Չախոյան

Ընդդիմության քայլերի ժամանակ միջադեպ է գրանցվել ակցիայի մասնակիցների և դերասան Սոս Ջանիբեկյանի միջև։ Քայլերթի մասնակիցներից մի քանիսը, Դեմիրճյան փողոցում հանդիպելով դերասանին, ջրի պլաստիկե շշերով հարվածել են նրան։ Այս միջադեպին անդրադարձել է Տարոն Չախոյանը, գրառումը ստորև․

«Ջանիբեկյան Սոսին թուրք անվանողներն ու վերջինիս վրա շիշ շպրտողները Սոսի չափ ի՞նչ են արել Արցախի համար։

Տեղեկացնեմ, որ Ջանիբեկյան Սոսը վարում է «100 տուն Արցախում» նախագիծը, որի նպատակն է բնակարանով ապահովել պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիներին։

Ի տարբերություն Երևանի կենտրոնում Արցախը փրկողների Սոս Ջանիբեկյանը ամսվա կեսն ապրում է Արցախում, գումար է հավաքագրում անօթևան արցախցիների բնակարանային հարցերը լուծելու համար։

Հիմա Սոսը թու՞րք է, դուք էլ Արցախը փրկո՞ղն եք»։

Տեսանյութը՝ Factor.am -ի․

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

2 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

4 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

5 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

7 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

7 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

8 hours ago