Լրահոս 24/7
04.05.2022

Չհաջողելով բազմահազար հանրություն մոբիլիզացնելու գործում, փողոցի շարժումն արդեն ագրեսիա է ճառագում. Ս. Սաֆարյան

Չհաջողելով բազմահազար հանրություն մոբիլիզացնելու գործում, փողոցի շարժումն արդեն ագրեսիա է ճառագում. Ս. Սաֆարյան

Երբ չես հաղթում քաղաքական պայքարում, ապա ստրատեգիայի շարունակությունը ամենեւին կողքինների վրա հարձակվելը չէ։ Դա արդեն քո նոկաուտն է ինքնասպանության կամ սեփական ոտքին կրակելու տեսքով։

Այս մասին գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով ընդդիմության վերջին օրերի գործողություններին:

«Չհաջողելով բազմահազար հանրություն մոբիլիզացնելու գործում՝ փողոցի շարժումն արդեն ագրեսիա է ճառագում՝ ով դեմը դուրս եկավ…: Այսօր արդեն որերորդ տեսանյութն է շրջանառվում համացանցում՝ կին ակտիվիստների կողմից այլ կանանց ուղղված նողկալի բառապաշարով ու ոստիկանի կողմից կանխված հարձակման փորձով (դու պետք է սատկեիր, այ ժեխ) մինչեւ «մարտունակ» երիտասարդների կողմից տարեց մարդու վրա կրկին ոստիկանների կողմից կանխված հարձակման փորձը, Սոս Ջանիբեկյանի վրա շշանետումն ու այսպես շարունակ…

Սա ուղղակի անուն չունի, ու դրա համար չես կարող օգտագործել «քաղաքական» կամ «ընդդիմություն» բառերը, իսկ արարքները տեղավորվում են բացառապես քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների շրջանակում…: Ու պատվիրատուն կամ համակարգողը լուռ են, ակնհայտորեն դա դուր է գալիս իրենց…: Որովհետեւ իրենց պատկերացրած ու կերտած պետությունը կրիմինալ պետությունն է եղել՝ կլեպտոկրատիան…:

Եվ տեսածը դեժավյու էր այն Հայաստանի, որը մերժվեց 4 տարի առաջ ու մերժվում է մինչեւ այժմ՝ ընտրություններում ժողովրդի քվեարկությամբ կամ բողոքի ակցիաներին չմիանալով, երբ անգամ կան հիասթափություններ ու լուրջ դժգոհություններ վերընտրվող իշխանություններից։ Որովհետեւ այլընտրանքը սա է՝ բարոյականությունից, հայրենասիրությունից, արցախասիրությունից ու բանականությունից հեռու այս վարքագիծը։

Ու միամտություն է կարծել, թե այդ հարձակումներից հետո Սոսը կամ մյուսը ընկճվելու, վախենալու են ու հրաժարվեն իրենց պատկերացումներից…: Ուղղակի փոխադարձ ատելությունն է ամրանալու։ Արցախն էլ այդ լոկալ ճակատամարտերից միայն խայտառակվելու է։ Նայեք Ադրբեջանի ղեկավարության բոլորի թվիթերյան էջերը, արդեն քանի շաբաթ է՝ այս նողկալի կադրերն են, քաշքշոցը, հայհոյանքը ու համաթուրքական խինդը…: Ասես թուրքին ուրախացնելու մի մեծ ծրագիր է իրականացվում ու ֆինանսավորվում։

Կրկին եմ ասում՝ կանգ առեք։ Որովհետեւ այս կերպ դուք, մենք կամ Արցախը ոչինչ չի շահելու…

Հ.Գ. Նախկինների օրոք իր ընտանիքը կարգին պահող մի հարազատ ունեմ, ով 2018թ. հեղափոխությամբ ամենաոգեւորվածներից էր: Չդիմացա ու հարցրի՝ «լսի, դու նորմալից մի բան էլ լավ վաստակում էիր նաեւ նախկինների օրոք, քեզ ի՞նչ էր պակասում»: Պատասխանեց. «Հիմա կարող եմ հանգիստ թողել, որ կինս ու աղջիկս քայլեն, օրինակ, Հյուսիսային պողոտայով կամ Օպերայի մոտ, ու վստահ, որ որեւէ պորճի լակոտ հետեւից ռեպլիկ չի թողնի, ոտնձգություն չի անի, որին պատասխանելու դեպքում ես բերդ կգնայի, իրենք էլ անտեր կմնային, իսկ չպատասխանելու դեպքում ինքս ինձ կթաղեի իմ պատվի հետ»:

Իսկ հիմա կրկին մարդկանց հետեւից գոռում են՝ «այ բոզ», «այ թուրք» նրանք ու նրանց կողմնակիցները, ումից բոլորն էին անխտիր ուզում ազատվել։ Կարծես այդ անցյալի ուրվականը եկել ու կրկին հետապնդում է ժողովրդին՝ առանց զղջալու, առանց մեղանչելու, առանց մոտեցում փոխելու…:

Ու կարծում եք՝ մարդիկ կմիանա՞ն նման չարության, ավերիչ, անմակարդակ շարժումներին: Երբեք։ Դա նշանակում է, որ չեք հասկացել, թե ինչ եւ ինչպես եղավ 2018-ի հեղափոխությունը…: Միամիտ չլինեք՝ մարդկանց կպցնողը Սորոսը կամ արեւմտյան տեխնոլոգիաները չեն, որի վրա կենտրոնացել եք։ Մարդկանց իրար կպցնում են սերը, համերաշխությունը…: Իսկ ճառագվողը միայն չարություն ու ագրեսիա է»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է