Լրահոս 24/7

Չի բացառվում` որևէ ռուսահայ օլիգարխ անձնական սոլիդարություն հայտնի ցույցերին, բայց  պետական մակարդակով նման բան չկա․ Տարասով

Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը մեծ ուշադրության են արժանանում  ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանում։ Պատահական չէ, որ ռուսաստանյան առաջատար մի շարք լրատվամիջոցներ ոչ միայն անդրադառնում են այդ ցույցերին, այլ իրենց սեփական լրագրողներին ու օպերատորներին են գործուղել այստեղ։ Ի դեպ՝   ռուսական լրատվամիջոցներին հետևող հայ  հասարակությունը նկատում է, որ այս ցույցերը կողմնակալ են լուսաբանվում, ներկայացվում են միայն  իշխանափոխության պահանջով փողոց դուրս եկածների տեսակետը և որևէ հակադարձում դրանց չկա։

Ռուսական «Ռեգնում»-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ Մոսկվայում ուշադրությամբ են հետևում հայաստանյան ցույցերին, սակայն ունեն չեզոք դիրքորոշում․ «Դրանք Հայաստանի ներքին խնդիրներն են։ Այսպես ասած՝ մենք  մտահոգ ենք իրավիճակով, չենք պաշտպանում ո՛չ այս կողմին, ոչ էլ այն։ Մենք Հայաստանի կայունության կողմնակիցն ենք»,-ընդգծեց նա։

Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ինքը չի տիրապետում այնպիսի ինֆորմացիայի, թե Կրեմլն աջակցում է հայաստանյան  բողոքի  ցույցերը կամ որ ինքն է այդ ցույցերի հեղինակը։

Հայաստանյան ցույցերի հետ կապված հաջորդ ուշագրավ հանգամանքն այն  է, որ դրանք կարող են ունենալ ռուսաստանահայ օլիգարխների աջակցությունը։ Այս դեպքում էլ հետաքրքրական է՝ արդյոք նրանք առանց Կրեմլի համաձայնության կարող են գումար ծախսել Հայաստանում։ Ստանիսլավ Տարասովը նկատեց, որ չի բացառվում, որ որևէ մեկը անձնական դիրքորոշում ունի կամ սոլիդարություն է հայտնում այս կամ այն կողմին, բայց պետական մակարդակով ես դա չեմ տեսնում»։

Խոսելով Հայաստանում իշխանության փոփոխության հնարավորության և հեռանկարների մասին, նա ասաց․ «Մոսկվան կընդունի ցանկացած իշխանության՝ կարևորը որ լինի կայունություն և կոնստրուկտիվ մոտեցում ներքաղաքական հարցերը  և Արցախի հիմնախնդիրը լուծելու հարցում»։

Տարասովի դիտարկմամբ՝ փողոցում նման հարցերը չեն լուծվում․ «Ինքներդ եք հասկանում, որ նման հարցերը փողոցում չեն լուծվում։ Բայց ընդհանուր առմամբ նման ցույցերը կարող  են բերել ապակայունացման։ Հայաստանը տարածաշրջանում կարևոր երկիր է ու միայն Հայաստանում անկայունությունը կարող է ողջ տարածաշրջանն ապակայունացնել։ Դա շատ վտանգավոր միտում է»,-նկատեց նա։

Թիվ 1

Recent Posts

Հայ-իրանական զորավարժությանը կիրառվել են թեթև և ծանր զինատեսակներ

Իրանական Mehr գործակալությունն անդրադարձել է հայ-իրանական երկօրյա համատեղ զորավարժություններին։ «Զորավարժության նպատակն էր նպաստել տարածաշրջանային կայունության…

5 hours ago

Կարեն Ասլանյանը եզրափակչում է

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ…

5 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…

6 hours ago

Այսօր կկայանա Պուտինի և Թրամփի հատուկ բանագնացի հանդիպումը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…

6 hours ago

Արցախցիներին կոչ ենք անում միասնական ճակատով վերականգնել խախտված իրավունքները․ Շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…

6 hours ago

Ճապոնիայում, Մոլդովայում և Կամբոջայում ՀՀ դեսպաններ են նշանակվել

ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…

7 hours ago