Լրահոս 24/7

Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրների կողմից ԱԺ դահլիճը լքելու մասին

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի գնահատմամբ՝ ընդդիմությունը կառավարության հետ հարցուպատասխանի օրը փախել է ճշմարտությունից, եթե ծանոթանան ողջ ճշմարտությանը, չեն կարող փողոց դուրս գալ և «կենացներ ասել»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ընդդիմադիրների կողմից ԱԺ նիստերի դահլիճը լքելուն, երբ դրանից առաջ վարչապետը հայտարարել էր, որ շատ կարևոր բացահայտում ունի: 

«Վարչապետն ուներ կոնկրետ ասելիք ընդդիմադիրներին: Ընդդիմադիրները այդ փաստով պայմանավորված միանգամից փախան դահլիճից, որովհետև, ըստ էության, ընդդիմությունը ճշմարտությունից մշտապես փախել է, և սա էլ բացառություն չէ»,-ասաց Հովհաննիսյանը:

Իսկ թե ո՞րն էր վարչապետի ասելիքի բովանդակությունը՝ Հովհաննիսյանը նշեց, որ Փաշինյանն իր ասելիքը կասի՝ նայելով  ընդդիմադիրների աչքերին: «Երբ կգա պատեհ պահը, վարչապետը կասի իր ասելիքը՝ ընդդիմադիրների ներկայությամբ, եթե նրանք կրկին չփախչեն այդ ճշմարտությունից»,-նշեց պատգամավորը:

Ըստ Հովհաննիսյանի՝ ընդդիմության նպատակն Արցախը փրկելը չէ, ընդդիմության նպատակը իշխանափոխության հասնելն է: «Կոչեր, կենացներ, ճառեր են հնչում Արցախի փրկության մասին: Բայց մարդիկ, Երևանի փողոցներում Արցախի դրոշ տեղադրելով, չեն կարող Արցախը փրկել.  նրանց նպատակը բոլորովին այլ է»,-ասաց նա:

Իսկ հարցին ի պատասխան,  թե իշխանությունը Արցախի հարցի առնչությամբ քննարկում կանի՞ ընդդիմության հետ, նա վստահեցրեց, որ հանրային կերպով, նաև ոչ հանրային կերպով ընդդիմությանն առաջարկել են գնալ, ծանոթանալ տարբեր փաստաթղթերի, տարբեր տեղեկատվություններ ստանալ, որոնք հնարավոր չէ հրապարակային հնչեցնել:

«Երեկ էլ սկսվել էր խոսակցություն, հնչել էր հարց, որին պետք է տրվեր պատասխան, որն, ըստ էության, շատ կարևոր բովանդակություն էր պարունակում: Բայց ընդդիմությունը, ինչպես թվարկածս նախորդ դեպքերում, փախել է ճշմարտությունից: Եթե նրանք մտնեն և ծանոթանան ողջ ճշմարտությանը, չեն կարող դուրս գալ փողոց և «ծակ» բաժակներով կենաց ասել: Ընդդիմության միակ նպատակը իշխանության զավթումն է, բայց նրանք, ըստ էության, տապալվել են: Դա բնական է, որովհետև Հայաստանում ժողովուրդն է իշխանություն, Հայաստանը՝ որպես պետություն, իր ուժային կառույցներով, կառավարությամբ, օրենսդիր մարմնով ամուր կանգնած է իր տեղում և թույլ չի տալու, որպեսզի ժողովրդավարությունն օգտագործեն՝ որպես խուլիգանություններ և անկարգություններ անելու միջոց»,-տեսակետ հայտնեց Հովհաննիսյանը:

ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանն էլ, անդրադառնալով ընդդիմության հիշեցմանը, որ Փաշինյանն ասել է՝ եթե ժողովուրդը կամենա, ինքը կհեռանա, ասաց. «Նման հանրային պահանջ որպես այդպիսին չկա»:

Ըստ պատգամավորի՝ ընդդիմության երթերն ու հանրահավաքները սակավամարդ են, հանրության լայն շերտերը չեն միանում ընդդիմությանը:

Թիվ 1

Recent Posts

Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 30-ամյակի կապակցությամբ X-ի պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել: «Միասին մենք…

13 hours ago

Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանիգլխավորությամբ:…

14 hours ago

Սիրիան BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել

Սիրիան ցանկանում է միանալ BRICS-ին և արդեն անդամակցության հայտ է ուղարկել։ Այդ մասին հայտնել է…

14 hours ago

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի կիբեռտարածության և թվային քաղաքականության…

16 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Բաքվից արձագանքել են Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, թե իբր Երևանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը:…

16 hours ago

«Հըզբոլլահի» նոր ղեկավարը սպանվել է․ Al Arabiya

«Հըզբոլլահի» նոր ղեկավար Հաշեմ Սաֆիեդդինը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով, տեղեկացնում է Al Arabiya-ն։ Նշվում…

17 hours ago