

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտունի քաղաքում հանդիպել է շրջանի վարչակազմի պատասխանատուների և համայնքների ղեկավարների հետ։
Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարը նախ անդրադարձել է սոցիալ-տնտեսական ծրագրերին՝ նշելով, որ պատերազմի հետևանքները վերացնելուն ուղղված աշխատանքները պետք է շարունակել արագացված տեմպով: Նախագահի խոսքով՝ Կառավարությունը, ի լրումն պաշտպանական ծրագրերի, հետևողականորեն իրականացնելու է նախանշված բոլոր հիմնական ծրագրերը՝ առանձնացնելով հատկապես բնակարանաշինական և գյուղատնտեսական ուղղությունները:
Անդրադառնալով ստեղծված անվտանգության ու աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ, հիմք ընդունելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, Արցախը շարունակում է պահպանել իր ապագայի տեսլականը՝ հիմնված երեք տասնամյակ առաջ որդեգրված անկախության ու պետականաշինության ուղղության վրա:
Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը լսել է ներկաների մտահոգություններն ու կարծիքները, պատասխանել նրանց հուզող հարցերին, հանձնարարականներ տվել պատասխանատու անձանց առաջիկա անելիքների վերաբերյալ։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…