Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթում ավելացրել է հերթական կետը, ըստ որի, ՌԴ քաղաքացիներին կարգելվի անշարժ գույքի հետ գործարքներ կնքել ԵՄ-ում։
Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Գործակալության համաձայն՝ Եվրահանձնաժողովի առաջարկը նախատեսում է Ռուսաստանի քաղաքացիների, ռեզիդենտների և իրավաբանական անձանց հետ անշարժ գույքի գործարքների դադարեցում՝ արգելելով «Միության տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ուղղակի կամ անուղղակի վաճառքը կամ փոխանցումը»:
Արգելքը տարածվում է այն ռուսաստանցիների վրա, որոնք ԵՄ-ի քաղաքացիներ չեն և կացության կարգավիճակ չունեն ԵՄ-ի անդամ երկրներում: Որոշումը չի ազդի այն քաղաքացիների վրա, որոնք քաղաքացիություն ունեն կամ բնակվում են Եվրոպական տնտեսական տարածքում, կամ Շվեյցարիայում:














