

Կրեմլը հայտարարել է, թե տեղյակ է, որ արևմտյան երկրները հետախուզական տվյալներ են տրամադրում Ուկրաինային:
Այդպես Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է New York Times պարբերականի հոդվածին, ըստ որի ամերիկացիների տրամադրած գաղտնի տեղեկատվության օգնությամբ ուկրաինացիները կարողացել են ոչնչացնել մի քանի ռուս գեներալների:
«Մեր զինվորականները տեղյակ են, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և ընդհանրապես ամբողջ ՆԱՏՕ-ն հետախուզական և կարևոր այլ տեղեկատվություն են փոխանցում Ուկրաինային»,- ասել է Պեսկովը:
Նա նշել է, թե չնայած այդ տեղեկատվական և նյութական օգնությանը, Ռուսաստանի բանակը միևնույն է կլուծի հանձնարարված խնդիրները:
«Զենքը, որը ՆԱՏՕ-ն փոխանցում է Ուկրաինային, այդ բոլոր գործողությունները, այսպես ասենք, թույլ չեն տալիս արագ ավարտել օպերացիան, բայց միևնույն ժամանակ դրանք չեն խարխլել նպատակներին հասնելու կարողությունը»,- ասել է Պեսկովը:
Աղբյուրը՝ Azatutyun.am:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…