

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի ՝ Սեյրան Օհանյանին և ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին բանավեճի հրավիրելուն և Օհանյանի մերժմանը:
Ալեքսանյանը գրել է.
«Այսօր հաղորդավար Պետրոս Ղազարյանը առաջարկել է բանավեճ կազմակերպել ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի միջև։
Պարոն Կոնջորյանը, իհարկե, համաձայնել է և նույնիսկ առաջարկել, որ գեներալ Օհանյանը իր հետ ևս մեկ խմբակցության ղեկավար տանի բանավեճի՝ Արթուր Վանեցյանին։
Սակայն ինչպես հասկացա Սեյրան Օհանյանի արձագանքից՝ երկու ընդդիմադիր դաշինքները շարունակում են փախուստը ճշմարտության հետ առերեսումից։
Մնաց հասկանանք, թե ինչքան կտևի փախուստը՝ քաղաքացու հարկերի հաշվին վճարվող պատգամավորական աշխատանքից, թե չէ քաղաքական առումով այս երկու դաշինքների հետ ամեն ինչ պարզ է»։
Հիշեցնենք, որ Պետրոս Ղազարյանն այսօր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան, հրավիրել էր Հանրայինի եթեր՝ քննարկման։
«Հայաստան խմբակցության» ղեկավար Սեյրան Օհանյանն արձագանքել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի առաջարկին նշելով, թե այլեւս սպառված է բանավեճի ֆորմատը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…