Լրահոս 24/7

Ռ․ Բադասյանն հյուրընկալել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն հյուրընկալել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, (ադյուտանտ գեներալ) գեներալ-մայոր Դեյվիդ Վայսհաարիին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հանդիպման ընթացքում կողմերը  քննարկել են համատեղ գործակցության հնարավորությունները:

Ռուստամ Բադասյանը և Դեյվիդ Վայսհաարին այցելել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոն։ Նրանք շրջել են տարածքում, ծանոթացել ենթակառուցվածքի ընդլայնման ծրագրերին։

2021 թվականից ՀՀ ՊԵԿ և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջև սկիզբ դրված համագործակցության արդյունքում նախատեսվում է կենտրոնում իրականացնել շինարարական ծրագիր՝ ընդլայնելով և արդիականացնելով կառույցի ենթակառուցվածքները:

Արդյունքում կենտրոնը կդառնա միջազգային չափանիշներին համապատասխանող կառույց, որտեղ հնարավոր կլինի վարժանքներ և վերապատրաստումներ կազմակերպել նաև մաքսային ծառայությունների ստորաբաժանումների և այլ երկրների իրավապահ մարմինների համար։

Թիվ 1

Recent Posts

Սեմյոն Դանիլյանցը չորրորդն է կարճ ծրագրից հետո

Հայ գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը մասնակցում է Ղազախստանում ընթացող Denis Ten Memorial 2024 մրցաշարին։ Մենասահքի կարճ…

7 mins ago

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բելգիայի վարչապետի հետ

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի վարչապետ…

20 mins ago

Թրամփը կարծում է, որ Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին՝…

1 hour ago

Պապոյանը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին

Հոկտեմբերի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն։ Քաղաքացիների կողմից…

1 hour ago

Իսրայելը շարունակում է հարվածները Լիբանանում և Գազայի հատվածում

ՑԱՀԱԼ-ը և «Հըզբոլլահը» հայտնել են փոխադարձ հարվածների մասին: Իսրայելական կողմի տվյալով՝ լիբանանյան շարժումը 70-ից ավելի…

2 hours ago

ՀՀ-ի և ՌԴ-ի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրավերով՝ Երևանում աշխատանքային այցով գտնվող Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ…

3 hours ago