Սպառողների իրավունքների պաշտպան կազմակերպությունները հորդորում են շոգ եղանակին խուսափել հատկապես փողոցում վաճառվող սննդամթերքի առևտրից: Թեև քաղաքային իշխանություններն արգելում են փողոցում առևտրով զբաղվել, սակայն փողոցային առևտրով զբաղվող ձկնավաճառների շատ հաճախ կարելի է հանդիպել քաղաքի տարբեր հատվածներում, երբ 40 աստիճանի պայմաններում ձուկը վաճառվում է հենց ասֆալտի վրա: Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը կարծում է, որ «ինչպես է ձուկն այդ շոգ եղանակին թարմ մնում» հարցը պետք է սպառողներին հուզի:
«Որովհետև ձուկը մշակում են ֆորմալինով ու այլ նյութերով, ինչով որ մշակվում են դիակները: Դա անում են, որպեսզի մթերքը չնեխի ու վաճառում են ազգաբնակչությանը», -այսօր լրագրողներին ասել է նա:
Լրահոս