Լրահոս 24/7
26.02.2025

ԵՄ-ն և ԱՀԿ-ն միավորում են ուժերը՝ զարգացնելու ՀՀ-ում բուժաշխատողների կարողությունները

ԵՄ-ն և ԱՀԿ-ն միավորում են ուժերը՝ զարգացնելու ՀՀ-ում բուժաշխատողների կարողությունները

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսավորմամբ, Հայաստանում սկսում է նոր նախաձեռնություն՝ ուղղված երկրի բուժաշխատողների կարողությունների և հոգեկան առողջության համակարգի հզորացմանը։ Այս մասին հաղորդում է ԱՀԿ հայաստանյան գրասենյակը։

«Նախաձեռնությունն Արևելյան գործընկերության հինգ երկրում իրականացվող առողջապահական կայուն համակարգի ձևավորմանն ուղղված ավելի ընդարձակ ծրագրի մի մաս է։ Այսօր Երևանում պաշտոնապես մեկնարկած ծրագիրը նշանակալի իրադարձություն է ԵՄ-ԱՀԿ համագործակցության համար՝ ուղղված դիմակայուն և ավելի առողջ Հայաստանի կառուցմանը:

COVID-19 համավարակը բացահայտել է աշխարհում առողջապահական համակարգերի ինչպես ուժեղ, այնպես էլ խոցելի կողմերը՝ հատկապես ընդգծելով առողջապահության ոլորտում դիմակայուն և աջակցություն վայելող բուժաշխատողների առկայության կարևորությունը: Հայաստանում, ինչպես ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի շատ երկրներում, բուժաշխատողների պակասը, նրանց անհամաչափ բաշխվածությունը, սթրեսի ու մասնագիտական այրման լայն տարածվածությունը հսկայական ճնշում են գործադրել առողջապահական համակարգերի վրա: Երկար ժամանակ անտեսված հոգեկան առողջությունը ևս առաջնահերթություն է դարձել, քանի որ ավելի ու ավելի է ճանաչվում համայնքահենք, մարդակենտրոն և մարդու իրավունքների վրա հիմնված հոգեկան առողջության ծառայությունների անհրաժեշտությունը։ Այսպիսի ծառայությունները նվազեցնում են խարանը և բարձրացնում են բուժման և խնամքի հասանելիությունը:

«Հոգեկան առողջությունը մարդու համընդհանուր իրավունք է, որի պահպանումը կենսական է անձի ընդհանուր առողջության և բարեկեցության համար: Ուստի մենք մշակել և հաստատել ենք «Հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների ծրագիր», սահմանել ենք մասնագետի գործունեության էթիկայի կանոնները, պատրաստել ենք կլինիկական ուղեցույցներ և գործելակարգեր, ինչպես նաև իրականացնում ենք հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ դասընթացներ: Սակայն այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է նաև ամուր և լավ պատրաստված առողջապահական անձնակազմ։ Այս նախաձեռնությունը մեզ հնարավորություն է տալիս լուծելու բուժաշխատողների հիմնական մարտահրավերները՝ ստեղծելով ավելի բարենպաստ աշխատանքային պայմաններ, բարձրացնելով մասնագետների պատրաստվածության մակարդակը և ապահովելով մասնագետների շարունակական զարգացումը։ Միայն ուժեղ և պաշտպանված բուժանձնակազմի միջոցով կարող ենք հասնել առողջապահական ծառայությունների ամբողջական և արդյունավետ ներդրմանը՝ յուրաքանչյուր քաղաքացու համար հասանելի դարձնելով որակյալ բուժօգնությունը»,- նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Հայաստանում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է, որ ԵՄ-ն հանձնառու է աջակցել Հայաստանի առողջապահության ոլորտին՝ ապահովելով, որ այսօրվա ներդրումները տանեն տևական և էական փոփոխությունների։

«ԱՀԿ-ի հետ մեր գործընկերության միջոցով մենք հզորացնում ենք Հայաստանի առողջապահական համակարգը՝ հասցեագրելով աշխատուժի կարևոր մարտահրավերները և ընդլայնելով հոգեկան առողջության աջակցության հասանելիությունը։ Առողջապահական դիմակայուն համակարգն ամուր հասարակության ողնաշարն է, և մենք միասին աշխատում ենք որակյալ առողջապահությունը Հայաստանում բոլորի համար իրականություն դարձնելու ուղղությամբ»,- նշել է նա։

Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ դոկտոր Սիդարթա Դատտայի խոսքով՝ Եվրամիության ֆինանսավորման միջոցով ԱՀԿ-ն աջակցում է Հայաստանին ամրապնդելու բուժաշխատողների կարողությունները և տրամադրվող հոգեկան առողջության ծառայությունները՝ դրանով իսկ ճանապարհ հարթելով դեպի առողջապահական կայուն համակարգեր՝ ունակ հաղթահարելու առողջական մարտահրավերները և արտակարգ իրավիճակները:

«Ծրագրի մեկնարկը կարևոր քայլ է բուժաշխատողների շրջանում ներդրումներ կատարելու և նրանց աջակցելու, ինչպես նաև հոգեկան առողջության ծառայությունների ինտեգրվածությունն ու հասանելիությունն ապահովելու համար»,- ասել է Սիդարթա Դատտան:

Բուժաշխատողներին ուղղված մարտահրավերների հասցեագրում

Որակյալ կրթություն ունեցող և համաչափորեն բաշխված բուժաշխատողների առկայությունը կարևոր է որակյալ առողջապահություն ապահովելու համար: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող այս ծրագրի համար առանցքային կլինեն հետևյալ ուղղությունները.

բարելավել առողջապահության ոլորտում մասնագետների ներգրավումն ու պահպանումը` առաջարկելով նրանց աշխատանքային ավելի լավ՝ հոգեկան առողջությանը նպաստող պայմաններ.
բարձրացնել բժշկական և բուժքույրական կրթության որակը՝ այն առավել համահունչ դարձնելով երկրի առողջապահական կարիքներին.
աջակցել առողջապահության ոլորտի աշխատուժի ապացուցահենք պլանավորմանը՝ ապահովելով առողջապահական համակարգի կայուն զարգացումը։
Հոգեկան առողջության ծառայությունների հասանելիության բարձրացում և խարանի նվազեցում

Հայաստանի առողջապահության համակարգում հոգեկան առողջությունը կարևոր և հաճախ անտեսված ոլորտ է: Խարանն ու ինստիտուցիոնալացված խնամքի մոդելների սահմանափակ հասանելիությունը բացասաբար են ազդում հոգեկան առողջության որակյալ և մարդու իրավունքների վրա հիմնված աջակցության վրա: Այս ծրագրի միջոցով ԱՀԿ-ն և ԵՄ-ն ջանքեր կգործադրեն՝

ամրապնդելու երկրում հոգեկան առողջության ոլորտի կառավարումն ու ծառայությունների տրամադրումը.
վերապատրաստելու բուժաշխատողներին՝ իրավունքների վրա հիմնված, մարդակենտրոն մոտեցում խթանելու համար.
նվազեցնելու խարանն ու խտրականությունը հանրային իրազեկման արշավների միջոցով, ինչպես նաև խթանելու հոգեկան առողջությունն ու բարեկեցությունը՝ այդ թվում նաև արվեստի միջոցով, ինչպես նաև նպաստելու հոգեկան առողջության համայնքահենք ծառայությունների հասանելիությանը:
ԵՄ-ԱՀԿ համագործակցությունն առողջապահության ոլորտում

Շեշտադրելով առողջապահական արտակարգ իրավիճակների հանդեպ դիմակայունությունը՝ ԵՄ-ԱՀԿ համագործակցությունն ապահովում է, որ երկրներն ավելի լավ դիմակայեն ապագա ճգնաժամերին՝ միաժամանակ խթանելով համապարփակ առողջապահական ծածկույթի և Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման ապահովումը:

Այսօրվա մեկնարկով Հայաստանը նշանակալի քայլ է կատարում դեպի ավելի ուժեղ և կայուն առողջապահական համակարգ, որն աջակցում է իր բուժաշխատողներին և տրամադրում է ներառական հոգեկան առողջության ծառայություններ բոլորի համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է