Լրահոս 24/7

ԱՄՆ-ն և Գերմանիան չեն ճանաչի որևէ վճիռ, որը կհակասի Ուկրաինայի ինքնիշխանությանը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի խնդիրը: Այդ մասին հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեշրայտը:

«Կանցլերը և նախագահն ընդգծել են, որ չեն ճանաչի որևէ քայլ, որը կհակասի Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Նմանօրինակ քայլերն իրավակարգ չեն համարվի», – ասել է Հեբեշրայտը:

Նրա փոխանցմամբ՝ Շոլցը և Բայդենը միակարծիք են, որ հարկ է շարունակել Ուկրաինայի պաշտպանությանն ուղղված էական և մշտական օգնության տրամադրումը:

«Երկու լիդերները համոզված են, որ Ռուսաստանը պարտավոր է դադարեցնել պատերազմը, դուրս հանել զորքն Ուկրաինայից և այդպես ապահովել այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», – նշել է խոսնակը:

Հեբեշրայտն ասել է, որ Շոլցը և Բայդենը խստորեն դատապարտել են «դեմոկրատական եղանակով ընտրված Ուկրաինայի ղեկավարությանը վարկաբեկելու ռուսաստանյան իշխանությունների վերջին հայտարարությունները»:

Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը չի նշել, թե խոսքը որ հայտարարությունների մասին է:

Աղբյուրը՝ Azatutyun.am:

Թիվ 1

Recent Posts

Վաղաժամ քաղցկեղի աճը մտահոգում է մասնագետներին

Վերջին 10 տարիների ընթացքում 25-ից 49 տարեկանների շրջանում կոլոռեկտալ քաղցկեղի դեպքերն աճել են 24 տարբեր…

23 mins ago

Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 30-ամյակի կապակցությամբ X-ի պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել: «Միասին մենք…

16 hours ago

Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանիգլխավորությամբ:…

17 hours ago

Սիրիան BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել

Սիրիան ցանկանում է միանալ BRICS-ին և արդեն անդամակցության հայտ է ուղարկել։ Այդ մասին հայտնել է…

17 hours ago

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի կիբեռտարածության և թվային քաղաքականության…

18 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Բաքվից արձագանքել են Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, թե իբր Երևանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը:…

19 hours ago