Լրահոս 24/7

20 տարվա մեջ տեսե՞լ եք մի փաստաթուղթ, որտեղ մի ստորակետ Ղարաբաղի անկախության օգտին լինի. Խ․ Սուքիասյան

20 տարվա մեջ մի ստորակետ Ղարաբաղի օգտին տեսե՞լ եք, տեսե՞լ եք մի փաստաթուղթ, որտեղ մի ստորակետ Ղարաբաղի անկախության օգտին լինի։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Նա նկատեց, որ ընդդիմությունը չթողեց վարչապետին բացատրել Մարդիդյան սկզբուքնները։ «Հիմա կխնդրեք՝ թող երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրի, թե այդ Մադրիդյան սկզբունքների տակ ինչ ռումբեր են դրված եղել»,–ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ Հայաստանի Հանրապետւթյունը 51–րդ տեղում է  ժողովրդավարության, դա բավականին լուրջ ցուցանիշ է, իսկ ընդդիմությունը ցանկանում է դա տապալել։

«Իշխանափոխություն ընդհանրապես չի լինի, ժողովրդավարությունը կմնա Հայաստանում, ոչ  մի անօրինականություն իշխանությունը թույլ չի տա, բայց իրենք պետք է զգույշ լինեն, քանի որ ինստիտուցիոնալ ժողովրդավարական գործիքները շատ լուրջ ու սուր գործիքներ են ու  հնարավոր է ավելի խստացնենք»,–ասաց նա։

Խաչատուր Սուքիասյանը նշեց, որ այսօր շատ մեծ քանակությամբ դրամ ու դոլար է գալիս Հայաստան, ինչը նշանակում է տնտեսությունը աճում է։ «ՀՀ–ում այսօր միջին աշխատավարձը 243 հազար է, թող վերցնեն համեմատեն այլ երկրների հե»,–հավելեց նա:

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

«Հայրենիք» կուսակցության տեսակետը համահունչ է Մարտուն Գրիգորյանի խոսքերի հետ

«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել. ««Մեր քաղաքը» դաշինքը ձևավորվել է «Հայրենիք» և «Միացյալ Հայաստան» կուսակցությունների…

2 minutes ago

Արարատ Միրզոյանը ԱՄԷ չի այցելել. խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հերքել է Արարատ Միրզոյանի՝ ԱՄԷ «չլուսաբանված այցի» մասին հրապարակումները։ «Երեկ…

18 minutes ago

Վիլեն Գաբրիելյանի լիազորությունները դադարեցվեցին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։…

38 minutes ago

Արսեն Հարությունյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը (61 կգ) հաղթեց Բուլղարիայի ներկայացուցչին` 11:0 հաշվով և դուրս եկավ ազատ ոճի…

1 hour ago

Քննարկել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև համագործակցության առկա ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նախագահի՝ Միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:…

2 hours ago

Քննարկվել է տարածաշրջանային խաղաղության ապահովման հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 5-9-ը Տաշքենդում տեղի ունեցող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի…

2 hours ago