

«Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով Ստամբուլի շրջանային դատարան ներկայացված բողոքի քննությունն ավարտվել է։
61 մեղադրյալների, այդ թվում՝ նախկին ոստիկանապետեր Ալի Ֆուաթ Յըլմազերի և Ռամազան Աքյուրեքի, ովքեր հանցավոր անփութություն են դրսևորել Դինքի սպանության գործում, ազատազրկման և արդարացման դատավճիռները հաստատվել են դատարանի կողմից։
Այսպիսով, դատարանի որոշմամբ հաստատվել է Ստամբուլի 14-րդ քրեական պալատի որոշումն առ այն, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենականները (FETÖ) աջակցել են սպանության հեղինակներին և հրահրողներին:
Ermenihaber-ի փոխանցմամբ, անցած տարվա մարտին 76 մեղադրյալների վերաբերյալ վճիռներ էին կայացվել: Նրանցի 6-ը կալանավորվել են, իսկ 13-ը՝ փախուստի մեջ են:
Նրանցից նախկին ոստիկանապետ Ալի Ֆուաթ Յըլմազերը և Ռամազան Աքյուրեքը դատապարտվել են ցմահ բանտարկության՝ «դիտավորությամբ սպանության» համար: Ընդհանուր առմամբ 26 մեղադրյալներ դատապարտվել են տարբեր չափերով ազատազրկման։ Մինչդեռ 37 ամբաստանյալներ արդարացվել են, 13 ամբաստանյալների գործերն առանձնացվել են՝ փախուստի մեջ գտնվելու պատճառով։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…