

Բարեկամական հարաբերությունները մեր պետությունների և խորհրդարանների միջև բավականին ներդաշնակ են զարգանում՝ ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:
Մայիսի 6-ին տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը:
Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ հատկապես 2019 թ. ընթացքում բավականին ակտիվացել էին բարձրաստիճան փոխայցերը: Կայացել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական փոխայցերը: Սակայն, COVID-19-ի պատճառով անմիջական շփումները պաշտոնական պատվիրակությունների փոխայցերի մակարդակով ժամանակավորապես ընդհատվել էին: Չնայած այդ հանգամանքին` հանձնաժողովի նախագահը գոհունակությամբ նշել է, որ քաղաքական երկխոսությունը երկու երկրների խորհրդարանների միջև չի ընդհատվել, և երկուստեք շահագրգիռ են հայ-գերմանական առավել խորացված համագործակցությամբ:
Էդուարդ Աղաջանյանի խոսքով` Հայաստանը գնահատում է Գերմանիայի կառավարության ֆինանսական և տեխնիկական աջակցությունը` ուղղված մեր երկրում ընթացող ժողովրդավարական և տնտեսական ոլորտներում բարեփոխումների աջակցմանը:
Վլադիմիր Վարդանյանը ևս կարևորել է Գերմանիայի հետ միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելուն ուղղված քայլերը:
Դեսպան Վիկտոր Ռիխտերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա ողջունել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարում Կառավարության որդեգրած սկզբունքային քաղաքականությունը:
Երկուստեք կարևորել են միջազգային գործընկերների արձագանքը տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ամրապնդման, փոխվստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված ջանքերը:
Այս առնչությամբ նշվել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ Բունդեսթագում կայացած անաչառ քննարկումները:
Ընդգծվել է Հայաստանում GIZ և IRZ կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի իրականացման շարունակականությունը:
Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, մշակութային ժառանգության պահպանմանը, Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերին:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…