Լրահոս 24/7
09.05.2022

ԱՄՆ-ն հայտարարել է Առաջին ալիքի, НТВ-ի, «Россия 1»-ի և «Գազպրոմբանկի» ղեկավարության դեմ պատժամիջոցների մասին

ԱՄՆ-ն հայտարարել է Առաջին ալիքի, НТВ-ի, «Россия 1»-ի և «Գազպրոմբանկի» ղեկավարության դեմ պատժամիջոցների մասին

ԱՄՆ նախագահի վարչակազմը հայտարարել է Առաջին ալիքի, НТВ-ի և «Россия 1»-ի դեմ պատժամիջոցների կիրառման մասին։ Ռուսական այս հեռուստաալիքներին կարգելվի մուտք գործել ԱՄՆ գովազդային շուկա և բովանդակության արտադրության տեխնոլոգիա, հայտնում է CNN-ը։

Միացյալ Նահանգները նաև արգելելու է ամերիկյան ընկերություններին որոշակի խորհրդատվական, կառավարման և հաշվապահական ծառայություններ տրամադրել Ռուսաստանից հաճախորդներին և նոր սահմանափակումներ կմտցնի Ռուսաստանի Դաշնություն արդյունաբերական արտահանման վրա։ Սահմանափակումները կազդեն, մասնավորապես, բուլդոզերների, արդյունաբերական շարժիչների, կաթսայատների և օդափոխության սարքավորումների վրա։

Բացի այդ, վիզային պատժամիջոցներ են սահմանվում Գազպրոմբանկի ղեկավարների նկատմամբ, որոնց միջոցով Ռուսաստանը պահանջում է գազի դիմաց վճարումները կատարել ռուբլով։

Ինքը՝ բանկը, ինչպես ընդգծել են Սպիտակ տան ներկայացուցիչները, չի ընկնում պատժամիջոցների տակ։ «Մենք չենք սառեցնում նրա ակտիվները կամ արգելափակում ենք հաշիվները, այլ ազդանշան ենք տալիս, որ «Գազպրոմբանկը» վստահելի պաշտպանություն չի լինի», – ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը։

Պատժամիջոցների ցանկում են նաև Սբերբանկի ղեկավարները։ Բացի այդ, ԱՄՆ-ը հայտարարեց Մոսկվայի արդյունաբերական բանկի դեմ պատժամիջոցների արգելափակման մասին։ Սբերբանկն արդեն նման պատժամիջոցների տակ է։

Ավելի քան 2500 ռուս զինվորականներ նույնպես ներառված են պատժամիջոցների ցանկում, նրանց արգելվում է մուտք գործել ԱՄՆ, գրում է РБК-ն։

Աղբյուրը՝ Meduza.io:

Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է