Լրահոս 24/7
09.05.2022

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ նախագահին, վարչապետին, ինչպես նաև ԱՊՀ երկրների ղեկավարներին

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ նախագահին, վարչապետին, ինչպես նաև ԱՊՀ երկրների ղեկավարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Հաղթանակի 77-րդ տարեդարձի առթիվ։ 

Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է. 

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, 

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի տարեդարձի կապակցությամբ: 

Այսօր մենք անսահման երախտագիտության զգացումով հիշում ենք բոլոր նրանց, ով վճռական ներդրում է ունեցել խաղաղության հասնելու գործում, պատվում ենք մեր թանկագին վետերաններին և թիկունքի աշխատանքի երախտավորներին։ Նրանց հերոսությունն ու անօրինակ սխրանքը հավերժ կմնան մեր սրտերում։ 

Մեծ անցյալի հիշողությունը պարտավորեցնում է ամրապնդել մեր ժառանգած բարեկամական կապերը և համակողմանիորեն զարգացնել հայ-ռուսական հարաբերությունները՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների։ 

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, 

Այս հիշարժան օրը թույլ տվեք մաղթել Ձեզ և Ռուսաստանի ժողովրդին քաջառողջություն, խաղաղություն և բարգավաճում»։ 

Միխայիլ Միշուստինին ուղղված շնորհավորական ուղերձում ասված է․ 

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, 

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի տարեդարձի կապակցությամբ: 

Մեր հայրերի ու պապերի և բոլոր նրանց անմահ սխրանքը, ովքեր հերոսաբար ուս ուսի կռվել են մարտի դաշտում և անձնուրաց աշխատել թիկունքում, հավերժ կմնա մեր սրտերում։ 

Մեծ հաղթանակի հիշողությունը պարտավորեցնում է ամրապնդել մեր ժառանգած բարեկամական կապերը և համապարփակ զարգացնել հայ-ռուսական հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների։ 

Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, 

Այս նշանակալից օրը թույլ տվեք մաղթել Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ, իսկ ռուսաստանցիներին՝ խաղաղություն և բարօրություն»: 

Մայիսի 9-ի առթիվ ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել նաև ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարներ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին, ինչպես նաև Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևին: 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է