Լրահոս 24/7
09.05.2022

Հայրենիքին կյանքը տվածների արյունը չպետք է մսխվի, նրանց գործի արտահայտումը պիտի դառնա ուժեղ պետականությունը. վարչապետ

Հայրենիքին կյանքը տվածների արյունը չպետք է մսխվի, նրանց գործի արտահայտումը պիտի դառնա ուժեղ պետականությունը. վարչապետ

Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այն ներկայացնում ենք ստորև.
 

«Սիրելի հայրենակիցներ,

Սիրելի ժողովուրդ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի առիթով։ Այս տոնը խորհրդանշում է Երկրորդ աշխարհամարտի ավարտը և մարդկության պատմության նոր դարաշրջանի մեկնարկը:

Պատերազմում տարած հաղթանակով քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ամենամեծ չարիքներից մեկին՝ ֆաշիզմին: Այդ գործում անգնահատելի է հայ ժողովրդի դերը, որի ավելի քան կես միլիոն ներկայացուցիչներ Խորհրդային բանակի և դաշնակից երկրների բանակների կազմում իրենց զգալի ներդրումն ունեցան մարդկությունը ֆաշիզմից փրկելու գործում:

Բազմաթիվ հայորդիներ այդ պայքարում, դրսևորելով սխրագործություններ, անմնացորդ նվիրվածություն, հանուն քաղաքակրթության զոհել են իրենց կյանքը:

Երկրորդ աշխարհամարտում մենք ունեցանք ավելի քան 300 հազար զոհ: 107 հայ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, մեր բազմաթիվ հայրենակիցներ մարտնչել են դաշնակից երկրների բանակներում, մասնակցել մի շարք երկրների հակաֆաշիստական պայքարին ու փառքով պսակել իրենց անունը: Այսօր խոնարհվում ենք մեր հերոսների, մեր նահատակների գործի ու հիշատակի առաջ, հպարտանում՝ մեր նախնիների հերոսությամբ:

Հայրենական մեծ պատերազմում, Երկրորդ աշխարհամարտում հերոսացած մեր պապերի ու հայրերի ոգին էր, որ 1990-ականների սկզբներին միաձուլվելով կամավորական ոգու հետ՝ դարձավ արցախյան գոյապայքարի, Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման առհավատչյան:

Այսօր` 44-օրյա աղետաբեր պատերազմից հետո, կսկիծով ու դառնությամբ ենք արձանագրում, որ Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը ոչ միայն չկարողացանք փոխակերպել դիվանագիտական, քաղաքական, տնտեսական հաղթանակի, այլև այդ հաղթանակի բազմաթիվ պտուղներ կորսված են, Արցախն ու Հայաստանը կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ:

Այս իրավիճակին, սակայն, մեր արձագանքն ամենևին էլ վախճանաբանությունը չպիտի լինի, այլ սթափ, սառը, գրագետ վերլուծությունն այն պատճառների, որ հանգեցրել են ռազմաքաղաքական ու տարածաշրջանային այսօրվա վիճակին և ապագայի պրագմատիկ պլանավորումը:

Հանուն Հայրենիքի իրենց կյանքը տված մեր նահատակների արյունը չպետք է մսխվի և նրանց գործի մեծագույն արտահայտումը պիտի դառնա Հայոց ուժեղացող պետականությունը, Արցախի հայության իրավունքների լիարժեք իրացումը, մեր սերունդների խաղաղ զարգացումն ու տարածաշրջանային խաղաղ գոյակցությունը, որն Արցախի ու Հայաստանի անվտանգության միակ հուսալի երաշխիքն է:

Ժողովրդի քվեն ստացած քաղաքական մեծամասնությունը Հայաստանն առաջնորդում է հենց այս ճանապարհով՝ հասկանալով այն բոլոր դժվարությունները, որ ի հայտ են գալու: Մենք պատրաստ ենք առերեսվել այդ դժվարություններին, որովհետև մեզ առաջնորդում է համոզմունքը, որ այո՝ մենք շարժվում ենք դժվար, բայց ճիշտ ճանապարհով:

Մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք, մենք արժանացել ենք դաժան ճակատագրի ու սրբագույն առաքելության. առաջնորդել մեր Հայրենիքը անխուսափելի և երկար տարիներ բոլորիս աչքի առաջ նյութված աղետների միջով և նրան հասցնել խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ ապագայի:

Սիրելի ժողովուրդ,

Սիրելի հայրենակիցներ,

Մարտի դաշտում տարած հաղթանակները միշտ չէ, որ կարողացել ենք դարձնել կյանքի հաղթանակ: Մարտի դաշտում կրած մեր անհաջողությունները պիտի կարողանանք դարձնել հաղթանակ՝ կրթության, գիտության, արդյունաբերության, տնտեսության, արտաքին քաղաքականության ոլորտում, որոնց հանրագումարը պիտի լինի տևական և կայուն խաղաղությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումը:

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում հանուն Հայրենիքի մարտնչած, իրենց կյանքը նվիրած մեր պապերի, մեր հայրերի, մեր եղբայրների ու մեր զավակների առաջ: Պատերազմներում նրանց տարած հաղթանակները, պատերազմներում մեր ունեցած անհաջողությունները պիտի դառնան կյանքի հաղթանակ:

Հավերժ փառք մեր հերոսներին»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է