Լրահոս 24/7
09.05.2022

Թափված արյան որևէ կաթիլն իմաստազրկված չէ, քանի դեռ կա ազատ և անկախ Արցախը. Արցախի ՊԲ հրամանատար

Թափված արյան որևէ կաթիլն իմաստազրկված չէ, քանի դեռ կա ազատ և անկախ Արցախը. Արցախի ՊԲ հրամանատար

Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանն ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Հարգելի զինակիցներ, սիրելի հայրենակիցներ,

Արդեն երկրորդ տարին է, ինչ Մայիսի 9-ը՝ մեր տոնացույցի պայծառ օրերից մեկը՝ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի, Շուշիի ազատագրման ու ՊԲ օրը, մենք դիմավորում ենք մթագնված տրամադրությամբ: Պատճառները, անշուշտ, հայտնի են բոլորիս, սակայն ճշմարիտ է նաև, որ 44-օրյա պատերազմի արդյունքում ունեցած ցավալի կորուստները չեն նսեմացնում հայ ժողովրդի վիթխարի ներդրումը Հայրենական Մեծ պատերազմում և 1992 թ. Մայիսի 9-ին հայկական ոգու, հայ ռազմիկի կերտած փառավոր հաղթանակը Շուշիում:

Մեծ հայրենականի սկզբնական շրջանում կամ այն ծանր օրերին, երբ Ադրբեջանը ձեռնամուխ էր եղել տխրահռչակ «Կոլցո» գործողության իրականացմանը, դժվար էր պատկերացնել, որ կործանարար հարվածներ կրող Խորհրդային բանակը հաղթանակի դրոշ կբարձրացնի Բեռլինում, իսկ հայրենիքի պաշտպանության զինվորը դարձած դեռ երեկվա խաղաղ բնակիչը շուտով ազատագրելու է Շուշին:

Երկու հաղթանակներն էլ հնարավոր դարձան հավաքական ամուր կամքի, անհրաժեշտ պահին կարևոր նպատակների շուրջ համախմբվելու ունակության, մարտադաշտում ցուցաբերած անձնազոհության ու հերոսության, թիկունքում շուրջօրյա ռեժիմով կատարվող հետևողական, ծանր աշխատանքի շնորհիվ:

Հիմա նորից եկել է այդ որակները դրսևորելու ժամանակը: Հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հայրենակիցների հիշատակը հարգելու լավագույն ուղին նրանց երազանքների երկիրը կառուցելն է: Այդ ճանապարհին մենք իրավունք չունենք ընկճվելու կամ հուսահատվելու, թափված արյան որևէ կաթիլն իմաստազրկված չէ, քանի դեռ կա ազատ և անկախ Արցախը: Մենք մնում ենք հաստատակամ և վճռական մեր համազգային նպատակներն ու իղձերն իրականություն դարձնելու հարցում:

Սիրելի հայրենակիցներ,

Ցանկանում եմ առաջին հերթին շնորհավորել Մեծ հայրենականի մեր հարգելի վետերաններին, Շուշիի ազատագրման գործողության մասնակիցներին և մեր զոհված զինակիցների ընտանիքներին: Ձեր և ձեր հարազատների կատարածը մեզ պարտավորեցնում է անել ամեն ինչ, որպեսզի իրականություն դառնա նրանց և բոլորիս պատկերացրած ապագան:

Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր այսօր էլ կատարում են իրենց պարտքը Հայրենիքի հանդեպ՝ պաշտպանում են նրա սահմանները:

Շնորհավորում եմ բոլորիս:

Վստահ եմ, որ մեր հաղթանակները դեռ առջևում են»:

Լրահոս
Խոշոր հարկատուներն այս տարի 49.9 միլիարդ դրամ ավելի շատ հարկ են վճարել
13:33
Խոշոր հարկատուներն այս տարի 49.9 միլիարդ դրամ ավելի շատ հարկ են վճարել
Հրապարակ է հանվել եթե ոչ վտանգավոր, ապա առնվազն անպտուղ մի փաստաթուղթ. Աթանեսյան
13:22
Հրապարակ է հանվել եթե ոչ վտանգավոր, ապա առնվազն անպտուղ մի փաստաթուղթ. Աթանեսյան
Հայաստանի բոլոր սահմանները պետք է լինեն Սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո. վարչապետ
13:14
Հայաստանի բոլոր սահմանները պետք է լինեն Սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո. վարչապետ
Բերման է ենթարկվել Կանդազը
13:05
Բերման է ենթարկվել Կանդազը
Նիկոլի իրական վարկանիշը կարող եք հասկանալ կորտեժի պատճառով փակվող փողոցներում մեքենաների ռեակցիայից
12:33
Նիկոլի իրական վարկանիշը կարող եք հասկանալ կորտեժի պատճառով փակվող փողոցներում մեքենաների ռեակցիայից
Նիկոլ Փաշինյանի ստացած «Զայեդ» մրցանակի մասին պատմող ֆիլմն արժանացել է Webby Awards-ի գլխավոր մրցանակին
12:06
Նիկոլ Փաշինյանի ստացած «Զայեդ» մրցանակի մասին պատմող ֆիլմն արժանացել է Webby Awards-ի գլխավոր մրցանակին
Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները». Սուրենյանց
11:45
Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները». Սուրենյանց
Նյութապես շահագրգռել են՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու նպատակով
11:20
Նյութապես շահագրգռել են՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու նպատակով
Գոհունակությամբ եմ արձանագրում ՀՀ-Նիդերլանդներ համագործակցության աննախադեպ ակտիվությունը․ Փաշինյան
11:08
Գոհունակությամբ եմ արձանագրում ՀՀ-Նիդերլանդներ համագործակցության աննախադեպ ակտիվությունը․ Փաշինյան
Բերդը խղճահարության կարիք չունի. Բերդը պետական կամքի կարիք ունի. Բաբայան
11:03
Բերդը խղճահարության կարիք չունի. Բերդը պետական կամքի կարիք ունի. Բաբայան
Զգում եմ այն պարտավորությունը, որ մենք զիջելու տեղ չունենք, միակ գնալու տեղը հաղթանակն է. Նարեկ Կարապետյան
20:37
Զգում եմ այն պարտավորությունը, որ մենք զիջելու տեղ չունենք, միակ գնալու տեղը հաղթանակն է. Նարեկ Կարապետյան
Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն
18:56
Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն
Մեր երկու հասարակություններն արդեն զգում են խաղաղության իրական օգուտները. Ալիև
18:04
Մեր երկու հասարակություններն արդեն զգում են խաղաղության իրական օգուտները. Ալիև
Թեթևություն եմ զգում, որ նախագահ Թրամփն ապահովության մեջ է. Կալաս
16:20
Թեթևություն եմ զգում, որ նախագահ Թրամփն ապահովության մեջ է. Կալաս
Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար ԱՄՆ-ն պետք է վերացնի բոլոր խոչընդոտները․ Փեզեշքիան
14:44
Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար ԱՄՆ-ն պետք է վերացնի բոլոր խոչընդոտները․ Փեզեշքիան