Որևէ կորուստ չպետք է մեզ հետ պահի մեր ազգային նպատակներից, որևէ կորուստ չպետք է մեզ հետ պահի ուժեղ պետություն կառուցելուց: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
Էդմոն Մարուքյանը նախ շնորհավորեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի առիթով և ընդգծեց, որ հայ ժողովրդի ներդրումը շատ մեծ է եղել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի գործում:
«Մարդ չեմ ճանաչում, որի պապերի մեկը մասնակցած չլինի պատերազմին: Այսօր այն օրն է, որ հարգանքի տուրք են մատուցում հերոսներին: Փառք հերոսներին: 1992 թվականից սկսած՝ այս տոնը նաև այլ խորհուրդ է ունեցել, որովհետև բերդաքաղաք Շուշիի ազատագրման օրն ենք այսօր նշել: Ինչպես գիտեք, հիմա շատ տխուր ենք այսօրվա հետ կապված, բայց որևէ կորուստ չպետք է մեզ հետ պահի մեր ազգային նպատակներից, որևէ կորուստ չպետք է մեզ հետ պահի ուժեղ պետություն կառուցելուց: Մենք թույլ ենք տվել բազմաթիվ սխալներ, և մեր սխալներն են պատճառը, որ այսօր գտնվում ենք այս վիճակում: Ակնհայտ է, ինչպես եռատոնը նշել ենք, այսօր, բնականաբար, չենք կարող նույն ոգով նշել, բայց սա մեծ դաս է բոլորիս համար, որ կորցրածը վերականգնենք»,- ասաց Մարուքյանը:
Հատուկ հանձնարարություններով դեսպանը ընդգծեց՝ ուժեղ պետություն կառուցելուն այլընտրանք չկա:
«Եթե դու ուժեղ պետություն չես կառուցում, դու ապագա պատերազմներում ես պարտվելու, քո ազգը ցեղասպանության զոհ կարող է դառնալ: Հետևաբար՝ այսպիսի օրերը ինձ համար դաս են ուժեղ պետություն կառուցելու ճանապարհին»,- ասաց Մարուքյանը:
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ մարտի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն…
ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի համաձայնեցմանը և, չնայած դրան, Ադրբեջանի հռետորաբանությանը՝…
ԵՄ-ն ողջունում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը Հայաստանի և Թուրքիայի միջև։ «Բարի կամքի այս…
Թուրքիայում շարունակվում են հակակառավարական ցույցերը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և նախագահ Էրդողանի հակառակորդի ձերբակալությունից հետո։…
Երևանում տնկվել են 250 մշտադալար հասուն ծառատեսակներ՝ հիմնականում սոճիներ ու եղևնիներ. այս մասին հայտնել է…
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նա հայաստանյան իշխանությունների հետ…