Լրահոս 24/7

Անուրանալի է հայ ժողովրդի ներդրումը երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում. ԱՀ ԱԺ նախագահի ուղերձը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  նախագահ Արթուր Թովմասյանը մայիսյան եռատոնի առթիվ ուղերձ է հղել․

«Սիրելի հայրենակիցներ, տասնամյակներ շարունակ  հայ ժողովուրդը մեծ ոգևորությամբ է նշել մայիսի 9-ի եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորման օրը։

Անուրանալի է հայ ժողովրդի ներդրումը երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում։ Մեր պապերը պատվով կրեցին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի դափնիները։ Տասնամյակներ անց նրանց որդիներն ու թոռները կերտեցին նոր հաղթանակներ՝ հանուն ազատ Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգ և խաղաղ գալիքի:

Հավերժ փառք և խոնարհում  հայրենիքի փրկության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների հիշատակին:

Այսօր հայոց բերդաքաղաք Շուշին, չնայած գերեվարված, շարունակում է լինել  հայ ազգի  վերածննդի պատմական արդարության խորհրդանիշներից կարևորագույնը։ Իսկ Պաշտպանության բանակի հիմնադրումը ազգապահպան իր առաքելությամբ լրացրել է մայիսյան հաղթանակների շքերթը։

Մայիսի 9-ը՝ իբրև հաղթանակի և խաղաղության տոն, մեզ համար միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր և վկայություն։

Մայիսյան հերոսամարտերի ամենամեծ խորհուրդը,սակայն,միասնությունն ու  ազգային ոգու ամրապնդումն  է, խաղաղ և ստեղծագործ կյանքով ապրելու իրավունքը վերանվաճելու և ամուր պահելու գաղափարը:

Համոզված եմ, որ գալիք սերունդները, ոգեշնչված իրենց պապերի ու հայրերի սխրանքներով, շարունակելու են  նոր հաղթարշավներ՝ հանուն մեր երկրի գոյության, հզորացման, զարգացման ու բարգավաճման։

Թո’ղ մայիսյան հաղթանակների խորհուրդը միմիայն հաջողության ուղենիշ լինի, և մեզ երբեք չլքեն հաղթանակելու ոգին  ու  կամքը։

Թիվ 1

Recent Posts

Չինաստանը կարող է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. աշխարհաքաղաքական խաղը մտնում է նոր փուլ

Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…

11 hours ago

Ամենահարմար պահն է, որպեսզի Արցախի ԱԺ-ն հրատապ դիմի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…

11 hours ago

Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել․ Միրզոյան

Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…

12 hours ago

Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 ավագ դպրոցի նորակառույց մարզադահլիճ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…

13 hours ago

Թուրքիան «աքցանների մեջ է»

Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…

14 hours ago

ՀՀ առանձին շրջաններում առատ տեղումներ կլինեն

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…

15 hours ago