

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր ասել է, թե ներկայիս իրավիճակում իր երկիրը պետք է ռազմական օգնություն տրամադրի Ուկրաինային: Այդ մասին կանցլերն ասել է Գերմանիայի արհեստակցական միությունների համաժողովում:
«[Նախագահ Վլադիմիր] Պուտինը մեզ այլ ելք չի թողնում, քան զենք տալ Ուկրաինային», – ասել է կանցլերը և հավաստիացրել, որ Գերմանիան կշարունակի աջակցել Ռուսաստանի հարձակման ենթարկված Ուկրաինային:
Փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման կապակցությամբ Արևմտյան երկրներն, այդ թվում՝ Գերմանիան, Մոսկվայի նկատմամբ սահմանել են լայնածավալ պատժամիջոցներ և սկսել են քաղաքական, ֆինանսական ու ռազմական օգնություն տրամադրել Կիևին:
Գերմանիայի կառավարության ղեկավարը բազմիցս նշել է, որ ՆԱՏՕ-ն որևէ պարագայում չպետք է ուղիղ եղանակով ներքաշվի այս պատերազմի մեջ և ամեն բան դրա վտանգը կանխելու համար:
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…