Լրահոս 24/7

Ընդդիմության թվարկած նպատակները պահանջում են հաջորդ փուլում ագրեսիա, ընդհուպ՝ բախումների արկածախնդրություն. Սաֆարյան

«Եվ այսպես․ փրկչական երկրորդ շարժման առաջին փուլը՝ որը պետք է սնուցվեր ապրիլ 24-յան վշտից ու մայիս 9-յան հիշողություններից, իր ընթացքն ամփոփեց զգալիորեն նվազած դինամիկայով ու զգալիորեն աճած ագրեսիվությամբ»։

Այս մասին գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ եթե հիմք ընդունվի Իրազեկ քաղաքացիների միավորման օդային հանույթի տվյալները՝ եթե մայիս մեկյան հավաքներում ամրագրվել էր 12,000-ի չափ մասնակից, ապա մայիս 9-յան հավաքը 7,000-ի շրջանակում էր։

«Դժվար թե կազմակերպիչները չհասկանան, որ Տավուշից, Վայոց ձորից այլ վայրերից մեկնարկած երթերը, մարզային սկանդալային հյուրախաղերը ոչինչ չեն փոխել, ավելին՝ թիվը պակասել է․․․

Ավելին, առաջին իսկ փուլում քաղաքական բախում ու «քաղհալածյալներ» ունենալ թիրախավորած շարժումը արդեն քրեական հետապնդման դաշտում է հայտնվել՝ փողով հավաքի մասնակիցներ հավաքագրելու և հատկապես Գյումրվա արյունոտ «հյուրախաղերի» քրգործերի շրջանակներում։

Իշխան Սաղթելյանը և մյուսները, գիտակցելով ձեռքբերված արդյունքները, ազդարարում են երկրորդ փուլի մասին՝ պետական հիմնարկներ շրջափակել, պարալիզացնելն ու զավթելը, և ժամանակավոր կառավարության ձևավորումը։ Դժվար է չնկատել «սահուն տրանզիտը», որի պատճառներից մեկը արձանագրված դինամիկան է, որը պահանջում է «տրանսֆորմացիա», մյուս կողմից էլ վճռականության, հաջորդ փուլ թևակոխելու պատրանք ստեղծելու նպատակով նվազած շարքերը համալրելը․․․

Թվարկված նպատակները պահանջում են հաջորդ փուլում ագրեսիայի ճառագում, ընդհուպ՝ բախումների արկածախնդրություն, որպեսզի դուրս գան «քրեական» դաշտից ու առնվազն ձերբակալությունների դեպքում ինքնահռչակվեն «քաղաքական»։ Հետաքիրի է, որ բաժնետիրական ընկերության մոդելով գործող այս շարժումը հնչեցնում է 250 անձանց մասին, ովքեր պետք է կազմեն «ապագա իշխանությունը», ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նրանց վրա է դրվելու իրենց շրջապատով «առաջնագիծ» գնալու պարտականությունը, որպեսզի արժանի լինեն առաքելությանը։

Սակայն այս ամենում ամենաանհանգստացնողը արտաքին ասպեկտն է։ Նկատելի է, որ շարժման օրակարգը ադրբեջանա-թուրքական սփռմամբ ներկայացվում է որպես թուրք էթնոսի դեմ ուղղված։ Այսինքն, սեփական ու արտաքին լսարաններին տեղ է հասցվում, թե Հայաստանը եռում է հակաթուրքականությունից, որ Հայաստանում դիմադրում են խաղաղ համագոյակցության գաղափարին։ Իսկ, համաձայնեք, սա ինչ-որ տեղ դառնում է «պատերազմամետ» Հայաստանին «հերթական անգամ» տեղը նստացնելու պատրվակ ու առիթ․․․ Ու հարց է՝ փրկիչները գիտակցվա՞ծ, թե՞ չգիտակցված են նրանց այս պատրվակը տալիս․․․

Թե չէ՝ ներքաղաքական առումով յուրաքնաչյուրը անգիր գիտի, որ միակ վտանգը նոր մարտի 1-ի կամ հոկտեմբերի 27-ի սցենարն է, կամ ինչպես ՀՀԿ-ական պատգամավորները ձևակերպեցին՝«մեկ կրակոցը Նիկոլի վրա»։ 7,000-ով լայն զանգվածային հեղափոխություն ոչ մեկ ոչ մի երկրում չի արել ու չի անի․․․

Թիվ 1

Recent Posts

Չի կարելի թաքնվել սև սքեմի տակ և մտածել, թե իրենց կարելի է անել ամեն ինչ․ Ալեն Սիմոնյան

«Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու…

46 minutes ago

Իրանը պատրաստ է փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…

1 hour ago

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

3 hours ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

4 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

4 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

6 hours ago