Լրահոս 24/7

Եթե մենք չստանանք ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակ, ապա դա կնշանակի, որ Եվրոպան խաբել է մեզ․ Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինան ակնկալում է Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալ 2022 թվականի ամռանը: Մերժումը կնշանակի, որ Եվրոպան փորձում է խաբել նրան։ Այս մասին ասել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան Financial Times-ին տված հարցազրույցում։

«Եթե մենք չստանանք թեկնածուի կարգավիճակ, ապա դա կնշանակի մի բան՝ Եվրոպան փորձում է մեզ խաբել։ Եվ մենք չենք պատրաստվում դա կուլ տալ», – նշել է նա։

Նրա խոսքով՝ այսօր Ուկրաինան միակ տեղն Է Եվրոպայում, որտեղ մարդիկ մահանում են այն արժեքների համար, որոնց վրա հիմնված է ԵՄ-ն:

«Եվ ես կարծում եմ, որ դա պետք է հարգել»,- հավելել է Կուլեբան:

Ինչ փուլում է գործընթացը
Օրերս Ուկրաինան Եվրոպական հանձնաժողովին է փոխանցել հարցաթերթիկի երկրորդ մասը, որի հիման վրա եզրակացություն կներկայացվի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու համար չափորոշիչներին համապատասխանելու վերաբերյալ: Ենթադրվում է, որ կարգավիճակ կարող են տալ Ուկրաինային արդեն իսկ հունիսյան գագաթնաժողովում։ Դրանից հետո կարող են սկսվել անդամակցության բանակցությունները։

Նախօրեին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, որ Ուկրաինան կդառնա ԵՄ արժանի անդամ և դրա համար կանի անհրաժեշտ ամեն ինչ։

Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին կարող է ձգձգվել մի քանի տարով:

Թիվ 1

Recent Posts

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

26 minutes ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

17 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

18 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

20 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

21 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

21 hours ago