Լրահոս 24/7

Ենթադրենք, որ ես ընդդիմություն եմ, ի՞նչ կանեի, որպեսզի հաջողեմ․ Վ․ Գաբրիելյան

«Շարունակենք.

Ենթադրենք, որ ես ընդդիմություն եմ, ի՞նչ կանեի, որպեսզի հաջողեմ, այսինքն իշխանություն դառնամ, քանզի դա է միջոցը, որ իշխանական լծակներով իրագործեմ իմ ծրագրերը: Նախ, հաշվի առնելով պատերազմի արդյունքները և հետպատերազմական տարբեր իրադարձությունները, պետության անկայուն վիճակը, շատ լուրջ կուսումնասիրեի իրավիճակը՝ ներքին քաղաքական, արտաքին քաղաքական, այդ թվում՝ գլոբալ աշխարհագրության փոփոխության դինամիկայի ներքո, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական, մարդկանց բոլոր հուզող տարրական առաջնային հարցերը:

Այս ամենը մենակ չէի անի, քանի որ հնարավոր չէ, բայց հիշում ենք չէ՞, որ ես, ենթադրաբար, տարիներ շարունակ պետության բարձրագույն ղեկավարության պաշտոնյաներից մեկի որդին եմ, տիրապետում եմ հսկայական ֆինանսական ռեսուրսների և թունդ հայրենասեր եմ՝ առ Արցախ և առ Հայաստան, ուստի կվարձատրեի բարձր որակավորում ունեցող ոլորտային մասնագետների, որոնք այս բոլոր խնդիրները կարձանագրեին:

Այդ նույն մասնագետների հետ բոլոր արձանագրված խնդիրները ոլորտ առ ոլորտ կմշակեինք, կկազմեինք ծրագրեր՝ մանրամասն քայլերով և ժամանակացույցով: Հաշվի առնելով, որ իմ տրամադրության տակ ունեմ բավական թվաքանակով պատգամավորական խմբակցություն (ի դեպ դա էլ այն դեպքում, որ ոնց ոտքս խփեմ գետնին՝ տենց կշարվեն) և պետական վերահսկողության բավարար ազդեցության լծակներ, լիարժեք կներգրավվեի աշխատանքի մեջ։

Որտեղ տեղին է՝ օրենսդրական դաշտի շուրջ կհամագործակցեի, որտեղ տեղին չէ՝ հիմնավոր փաստարկներով խիստ քննադատության կենթարկեի, առավելևս, որ քիչ չեն բացերը ու թերացումները, ոչ թե մարդկանց զգացմունքների և պաթոսի վրա խաղալով: Եվ այդպես համբերատար, հանդարտ կաշխատեի՝ ի նպաստ պետության և ժողովրդի, ինչպես նաև իմ ամբիցիաներն իրագործելու համար բարձրացնելով իմ քաղաքական կշիռը:

Եվ որոշակի ժամանակ անց ունենալով հանրային լայն աջակցություն, իսկ դա, վստահաբար, այդպես կլիներ, եթե կառավարող ուժը չընդուներ իմ հիմնավոր փաստարկները, կհնչեցնեի իշխանափոխության համար անհրաժեշտ քաղաքական օրակարգ:

հ.գ. Շեշտում եմ, եթե, իհարկե, իմ նպատակները լինեին ազնիվ, այլ ոչ թե մարդկանց հույզերը օգտագործելով՝ սադրել, հրահրել, փորձել հունից հանել, որպեսզի տեղի ունենա բախում: Սակայն, ինչպես հասկացաք, քանի որ ես չեմ, չեմ անում:

Շարունակելի…Շնորհակալություն ուշադրության համար

հարգանքով՝ նավակ Ճոճողը»,- գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

3 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

4 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

4 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

4 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

4 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

5 hours ago