Հայ-իրանական սահմանին` Մեղրիի մաքսային ծառայության էլեկտրամոբիլի աշխատակիցները յուրաքանչյուր տեղափոխման համար 1000 դրամ են վերցնում քաղաքացիներից: Էլեկտրամոբիլի վրա փակցված է ՀՀ մաքսային ծառայություն գրությունը, իսկ դրա վարորդը մաքսային ծառայողի արտահագուստ է կրում:
Քանի դեռ սահմանագծին սպասում էինք էլեկտրոմոբիլին, իրանական սահմանից առևտուր անող հայ երիտասարդները, որոնք պարբերական գալիս են Իրան, գնումներ կատարում և վերադառնում Հայաստան, պատմում էին, որ ամեն անգամ էլեկտրամոբիլի վարորդին 1000 դրամ են վճարում իրենց և իրերը չեզոք գոտուց սահման հասցնելու համար: Այդ տարածությունը մոտ 1 կմ է: Որպեսզի մեծ ծանրոցներով այդքան ճանապարհը չքայլեն, քաղաքացիները էլեկտրամոբիլով են տեղաշարժվում, որի դիմաց վճարում են 1000 դրամ:
Մեր հարցադրմանը, թե արդյոք վարորդը կտրոն է տրամադրում 1000 դրամի դիմաց, պատմեցին, որ ոչ մի կտրոն չի տրամադրվում:
Մենք նույնպես այդ երիտասարդների հետ օգտվեցինք էլեկտրամոբիլից, որի դիմաց երիտասարդը մեր ներկայությամբ վճարեց 1000 դրամը: Վարորդից հետաքրքրվեցինք, թե ինչու է մաքսային ծառայության էլեկտրամոբիլը և վարորդը քաղաքացիներից գումար վերցնում, և արդյոք այդ ծառայությունը վճարովի է, վարորդը պատասխանեց. «Տալիս են, վերցնում եմ»: ՄԵր հարցադրմանը, թե ինչու դրա դիմաց քաղաքացիներին կտրոն չի տրամադրվում, մաքսային ծառայողի արտահագուստով երիտասարդը զարմանքով արձագանքեց. «Ի՞նչ կտրոն»:
Ավելին՝ hetq.am
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնն այլևս չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին,…
Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին…
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ այս պահին Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման…
Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտը փոթորկված է: Բոլորը Երեւանում Ֆրանսիայի դեսպանին «ստախոս» են անվանում, որովհետեւ ասել…
Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Կրասնոդարի երկրամասը։ Ականատեսների վկայությամբ՝…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման…