Լրահոս 24/7

Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման հարցը չի քննարկվում. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ այս պահին Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման հարցը չի քննարկվում։ Նրա խոսքով՝ այժմ կարևոր է, որ փրկարարները հասնեն յուրաքանչյուր գյուղ:

«Լինում են դեպքեր, երբ մեկ օրում հնարավոր չի լինում մաքրել ճանապարհը, և այս դեպքում փրկարարներն ու պաշտպանության ուժերի ներկայացուցիչները ստիպված են այլընտրանքային միջոցներով մտնել գյուղեր՝ բնակչությանը համապատասխան օգնություն ցուցաբերելու համար։ Տարհանումը որպես միջամտություն քիչ արդիական է… Մենք պետք է առանց բացառության մտնենք յուրաքանչյուր գյուղ և տեղում օգնություն ցույց տանք: Սա է հիմնական ծրագիրը, որը մշակել ենք»,- ասել է Կոբախիձեն։

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ իշխանության ընդդիմախոսները «խուճապ են սերմանում» և «զբաղվում են շահարկումներով»։

Նախօրեին Կոբախիձեն քննադատել էր աղետի գոտի մեկնած կամավորներին՝ կառավարությունից անկախ օգնություն ցուցաբերելու համար։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…

3 hours ago

Արցախի դրոշի համար Գերմանիայի դեսպանին Ադրբեջանը խիստ նկատողություն է արել

Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…

4 hours ago

Փաշինյանը Գերմանիայի նախագահի այցը Հայաստան համարել է պատմական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…

4 hours ago

Գերմանիայի նախագահը ԼՂ դրոշով նկար է հրապարակել

Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…

5 hours ago

Ներկայացվել է օդանավակայանի մեկնման սրահում տեղադրված նոր համակարգերը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…

5 hours ago

Արման Եղոյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…

5 hours ago