Լրահոս 24/7
11.05.2022

Վարչապետը դեռ շատ անելիքներ է տեսնում անկախ դատական համակարգ ունենալու գործում

Վարչապետը դեռ շատ անելիքներ է տեսնում անկախ դատական համակարգ ունենալու գործում

Հայաստանը շատ մեծ արդյունքներ չի գրանցել անկախ դատական համակարգ ունենալու գործում և դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 11-ին այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Քլինգենդայլ միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում։

«Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ ինստիտուցիոնալ կայացման առումով մենք շատ երկար ճանապարհ ունենք անցնելու, որովհետև անկախ դատական համակարգ ունենալու ոլորտում, ցավոք, չեմ կարող շատ մեծ արդյունքներ ներկայացնել։  Կարող եմ ասել ընդամենը, որ դա ամենակարևոր խնդիրներից է, որ այսօր առերեսվում է Հայաստանը։ Ամենամեծ խնդիրն այն է, որ մենք նաև առաջատար փորձը այդ ոլորտի ուսումնասիրելով տեսնում ենք, որ այնտեղ փորձարկված բանաձևեր չկան։ Մենք տեսնում ենք, որ շատ եվրոպական երկրներում նույն գործընթացներն են տեղի ունենում, երբ կա պայքար և դժվար է տարբերակել, թե ով է ճիշտ և ով սխալ անկախ դատական համակարգի համար մղվող պայքարում։ Դրա համար մենք այս առումով ավելի շատ նախընտրում ենք առաջ գնալ չվնասելու ճանապարհով, որովհետև խոսքը այստեղ մարդկանց ազատությունների և իրավունքների երաշխավորման մեջ է»,- նշել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը ներկայացրել է նաև քրեակատարողական հիմնարկներում ծանրաբեռնվածության ցուցանիշները՝ կապելով դրանք ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և անկախ դատական համակարգի կայացվածության հետ։

 «Հեղափոխությունից առաջ մեր բոլոր քրեակատարողական հիմնարկները գերբեռնված էին։ Այսինքն՝ այնտեղ մենք նույնիսկ ունեինք իրավիճակ, երբ կալանավորված և դատապարտված անձինք քնելու տեղ չունեին և նրանք ստիպված էին լինում հերթով քնել։ Իհարկե, իմ բախտը բերել է, երբ քաղբանտարկյալ եմ եղել, այդպիսի խնդրի հետ չեմ առերեսվել, բայց դա հանրահայտ խնդիր է եղել Հայաստանի Հանրապետությունում։ Այսօր բանտային բնակչության բեռնվածության առումով Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի մասշտաբներով գրավում է երկրորդ տեղը։ Այսինքն՝ ամենաթերբեռնված երկրների շարքում է և պետք է ասեմ, որ այդ ցուցանիշով զիջում ենք միայն Մոնակոյին։ Մնացած բոլոր երկրների նկատմամբ բանտային բնակչության բեռնվածության առումով մենք շատ լավ դիրքերում ենք։ Սա նույնպես կարևոր ցուցանիշ է»,- ընդգծել է Փաշինյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է