Լրահոս 24/7

Հայաստանում համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված․ Ն․ Փաշինյան

Հայաստանը վերջին չորս տարվա ընթացքում զգալի առաջընթաց է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին Միջազգային հարաբերություների նիդերլանդական ինստիտուտում՝ Քլինգենդայլում, նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն- 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսության ժամանակ:

«Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ով պաշտոնական այց ունի Նիդերլանդների Թագավորություն: Այս այցը ոչ միայն դիտարկում եմ հայ-հոլանդական ավանդական պատմական կապերի, առևտրատնտեսական հարաբերությունների, այլև ես սա ընկալում եմ Հայաստանի ժողովրդավարության համատեքստում: Պետք է ընդգծեմ, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո մենք զգացել ենք Նիդերլանդների Թագավորության աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումների գործում: Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, ու դա իմ գնահատականը չէ: Միջազգային այն ինստիտուտները, որոնք զբաղվում են ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի, խոսքի ազատության գլոբալ հետազոտություններով, արձանագրում են այդ իրողությունները»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշել է, որ 2021 թվականին առաջին անգամ Հայաստանը միջազգային ժողովրդավարական ինստիտուտների կողմից դասակարգվել է ընտրական ժողովրդավարություն ունեցող երկրների շարքում, ինչը կարևոր ձեռքբերում է: Նա նշել է, որ վերջին 4 տարվա ընթացքում Հայաստանը հսկայական առաջընթաց է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում:

«Այո, պետք է բարձր հայտարարություն անեմ ու ասեմ, որ Հայաստանում համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված: Չնայած կան նաև կոռուպցիոն երևույթներ, սակայն մենք հետևողական պայքարում ենք դրանց դեմ ու դա տեսանելի է: 2021 թվականին, չնայած հետպատերազմյան ճգնաժամային տարում, մենք հսկայական առաջընթաց ենք արձանագրել խոսքի և մամուլի ազատության ոլորտում: Վերջին հրապարակված ինդեքսներով Հայաստանը աշխարհում 51-րդն է: Եվրոպական շուրջ տասը երկրից ավելի լավ դիրքերում է: Սա ասում եմ ցույց տալու համար, թե որքան վճռական ենք ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու հարցում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանում փակվել են այնպիսի էջեր, ինչպիսիք են ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրային կասկածը, ընտրությունները կեղծելու պրակտիկան: Նա ընդգծել է, որ Հայաստանը հետ ճանապարհ չունի:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

17 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

17 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

18 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

18 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

19 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

19 hours ago