Լրահոս 24/7

Պետք է տարանջատել խաղաղ ցուցարարներին՝ բռնարարներից և հանցագործներից. Դ. Իոաննիսյան

«Պետք է տարանջատել խաղաղ ցուցարարներին՝ բռնարարներից և հանցագործներից։

Խաղաղ ցուցարարը ունի Սահմանադրության 44-րդ հոդվածով, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ու «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով ամրագրված իրավունքներ, որոնք ոստիկանությունը ոչ միայն չպիտի խախտի, այլև պիտի ապահովի, որ այլոք չխախտեն այդ իրավունքնեերը:Բայց բռնությունների դիմող, աջ ու ձախ անցորդներին հայհոյող, բռնության հրապարակային կոչեր անող, ներազգային թշնամանք հարուցող, ցույցին մասնակցելու համար փող տվող և խուլիգանական պահվածք ցուցաբերող անձինք պետք է իրավապահների կողմից պատշաճ հակազդեցության արժանանան:

Նախ ոստիկանությունը պարտավոր է հնարավորինս արագ կասեցնել հանցավոր արարքներ կատարող ցուցարարներին՝ լինի դա բռնություն, թե այլ հանցագործություն: Ապա՝ իրավապահ ու դատաիրավական համակարգը պետք է ապահովի այդ մարդկանց պատժի անխուսափելությունը:

Իրավապահ համակարգը, սակայն, ցավոք սրտի, թերանում է թե՜ խաղաղ ցուցարարների իրավունքների ապահովման և թե՜ հանցավոր արաքներ գործող ցուցարաների դեմ պայքարի գործում: Շատ կարևոր է, որ իրավապահ մարմինների՝ խաղաղ ու ոչ-խաղաղ ցուցարարների նկատմամբ վերաբերմունքը լինի ընդգծված ու կանխատեսելիորեն տարբերվող:

Այդ դեպքում ցանկացած մարդ կիմանա, որ քանի դեռ ինքը խաղաղ հավաք է անում՝ պետությունն իրեն պաշտպանում է, իսկ եթե հանկարծ դուրս եկավ խաղաղ լինելու սահմաններից (կամ հանցանք գործեց)՝ ինքը դառնում է պետության ու հասարակության դե-ֆակտո թշնամին»,-  գրել է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Թիվ 1

Recent Posts

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

55 minutes ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

57 minutes ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

2 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

19 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

20 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

21 hours ago