Աշխարհ

Ֆինլանդիայի վարչապետն ու նախագահը հանդես են եկել ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու օգտին

Ֆինլանդիայի նախագահն ու վարչապետը հայտարարել են, որ երկիրը պետք է անհապաղ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնի: Այս մասին հայտնում է Euronews-ը:

Նշվում է, որ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն և վարչապետ Սաննա Մարինը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

«Այս գարնանը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի հնարավոր անդամակցության մասին կարևոր քննարկում է տեղի ունեցել: Ժամանակ էր հարկավոր, որպեսզի խորհրդարանը և ողջ հասարակությունը հստակեցնեին իրենց դիրքորոշումն այս հարցում: Ժամանակ էր հարկավոր ՆԱՏՕ-ի, դրա անդամ երկրների, ինչպես նաև Շվեդիայի հետ միջազգային սերտ շփումների համար: Մենք ցանկանում էինք անհրաժեշտ քննարկումների համար տարածություն բացել:

Հիմա, երբ որոշում կայացնելու ժամանակը մոտ է, մենք հայտարարում ենք մեր համահունչ դիրքորոշման մասին՝ նաև խորհրդարանական խմբերի և կուսակցությունների համար: ՆԱՏՕ-ին անդամակցելը կուժեղացնի Ֆինլանդիայի անվտանգությունը: Դառնալով ՆԱՏՕ-ի անդամ՝ Ֆինլանդիան կամրապնդի ողջ պաշտպանական ալյանսը: Ֆինլանդիան անհապաղ պետք է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնի: Մենք հույս ունենք, որ նման որոշում կայացնելու համար դեռևս անհրաժեշտ քայլերը կարվեն արագ՝ առաջիկա մի քանի օրերի ընթացքում»,- ասված է հայտարարության մեջ:

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը ամեն ինչ փոխել է Ֆինլանդիայի անվտանգության տեսանկյունից, որը 1340 կիլոմետր երկարությամբ սահման ունի Ռուսաստանի հետ:

Հայտարարության հրապարակմանը զուգահեռ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովում ելույթ է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Հաավիստոն՝ հայտարարելով, որ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները փոխել են եվրոպական և ֆիննական անվտանգության ճարտարապետությունը: «ՆԱՏՕ-ի հետ Ֆինլանդիայի երկարաժամկետ համագործակցությունը սերտ է և լայնամասշտաբ, իսկ ՆԱՏՕ-ին անդամակցումը կամրապնդի անվտանգությունն ու կայունությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում»,- ասել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարը:

Նշվում է, որ Շվեդիան նույնպես դիրքորոշում  կարտահայտի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ:

Լրատվամիջոցը հաղորդում է, որ երկու երկրներում իշխող կուսակցությունները իրենց դիրքորոշումները կհրապարակեն առաջիկա հանգստյան օրերին:

Թիվ 1

Recent Posts

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

12 minutes ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

22 minutes ago

Երկու ոսկե մեդալ՝ հատուկ օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Իտալիայի Թուրին քաղաքում «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության 2 ներկայացուցիչներ մարտի…

42 minutes ago

Գերմանիան պատմական որոշում է կայացրել Ուկրաինայի վերաբերյալ. Բերբոք

Գերմանիան պատմական որոշում է կայացրել 2025 թվականին Ուկրաինային տրամադրվող օգնությունը 3 մլրդ եվրոյով ավելացնելու մասին։…

1 hour ago

Մինչ ՀՀ-ն ու Ադրբեջանը շարժվում են դեպի խաղաղություն, կարևոր է չմոռանալ հայ գերիներին․ ԵԽ պատգամավոր

«Մինչ Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դեպի խաղաղություն, կարևոր է չմոռանալ այն հայերին, ովքեր ապօրինի…

1 hour ago

Իրանի վրա ցանկացած հարձակում ջախջախիչ պատասխան կստանա. Սալամի

Իրանի վրա ցանկացած հարձակում ջախջախիչ պատասխան կստանա։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի…

2 hours ago