

Ռուսաստանի նախագահ Վլամիդիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե ՆԱՏՕ-ի հետագա ընդարձակումը չի նպաստի Եվրասիայի անվտանգության ամրապնդմանն, իսկ Ֆինլանդիայի միացումը կդիտվի Ռուսաստանի համար սպառնալիք:
Նա նշել է, որ Մոսկվան անպայման կարձագանքի Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին և համապատասխան քայլերով կամրապնդի սեփական անվտանգությունը:
«Իհարկե, դա կդառնա հատուկ վերլուծության և անհրաժեշտ որոշումներ ընտրելու համար քննարկման թեմա»,- ասել է Պեսկովը:
Նրա խոսքով, Ռուսաստանի գործողությունները կախված կլինեն այն հանգամանքից, թե որքանով է ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքը մոտենալու երկրի սահմաններին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆինլանդիայի նախագահն ու վարչապետը հայտարարել են, որ երկիրը պետք է անհապաղ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնի։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…