Լրահոս 24/7

ԿԳՄՍ նախարարը 70-ամյակի կապակցությամբ շնորհավորել է Էդվարդ Միլիտոնյանին

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է:

«Հարգելի՛ պարոն Միլիտոնյան,

Գրականությունը սերնդափոխություն է, մարդիկ են, որոնք «համընդհանուր տեքստ»-ին են ավելացնում իրենց տողը: Այդ սերնդափոխությունն անառարկելի էր 60-70-ականներին, երբ երևան եկան նոր ասելիքով երիտասարդներ: Նրանցից շատերը մնացին կես ճանապարհին, շատերին էլ, որոնց թվում էիք Դուք, վիճակված էր նոր խոսքը հասցնել նոր ժամանակներ:

Շատ են այն գրողները, որոնք փորձել են ստեղծագործել տարբեր ժանրերում, բայց քիչ են այդ գործում հաջողածները: Դուք այդ քչերից եք: Ձեր մանկական գործերը, պատմվածքներն իսկապես սիրված են և ճանաչված:

Բավական է նշել 2018 թ.-ին մանկական գրականության հեղինակավոր «Անդերսենի մրցանակ»-ի հավակնորդների ցանկում ընդգրկվելու փաստը, որ պատիվ է գրական համայնքի և ամեն երկրի համար: Եվ մանկագրի տաղանդն ու մանկան աչքերով աշխարհին նայելու ունակությունն են պահպանում Ձեր կենսուրախությունն ու զվարթությունը:

Տասնյակ լեզուներով թարգմանված Ձեր ստեղծագործությունները կարևոր նշանակություն են ունեցել հայ ժամանակակից գրականության հանրայնացման գործում:

Ձեր բեղուն կյանքի տարիներին, ունենալով պետական և հասարակական տարբեր հանձնառություններ, նպաստել եք մշակույթի ոլորտի զարգացմանը: Եվ այսօր էլ պատվով շարունակում եք Ձեզ վստահված պատասխանատու գործը:

Ընդունեք, խնդրեմ, անսպառ ներշնչումների և լավատեսության մեր անկեղծ մաղթանքները»:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

16 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

16 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

16 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

16 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

17 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

17 hours ago