Դուշանբեում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Մինչ այդ, Դուշանբեում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 12-13-ը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։
Նախարար Միրզոյանը հանդիպումներ կանցկացնի նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ։