Ընդդիմադիր ուժերը շարունակում են երթ իրականացնել Երևանի փողոցներում:
Ինչպես հայտնել էինք, մեկնարկել է «Դիմադրության» շարժման հանրահավաք-երթը: Ընդդիմության ներկայացուցիչները իրենց համախոհներով ՀՀ գլխավոր դատախազության դիմաց էին:
Հիշեցնենք, որ երեկ էլ ընդդիմադիրները շրջափակել էին Երևանի քաղաքապետարանի շենքը. ցուցարարների և ոստիկանների միջև բախում էր տեղի ունեցել: