

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հանձնարարագրով վերահսկողություն է իրականացվել Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ 2018 թվականից մինչև 2022 թվականը ընկած ժամանակահատվածում կնքված բժշկական պայմանագրերի շրջանակներում մատուցված ծառայությունների կատարման նկատմամբ:
Պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է, որ ուսումնասիրությամբ արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ «պետական պատվերի շրջանակներում ստացվել են ֆինանսավորումներ ՓԲԸ-ի կողմից այլ տնտեսվարողների հետ կնքված և արդեն իսկ վճարված ծառայությունների կանչի թերթիկների դիմաց: Արդյունքում՝ 13 տնտեսվարողի հետ իրականացված ծառայությունների մատուցման պայմանագրերում թվով 1281 դեպքով արդեն իսկ վճարված կանչի թերթիկներ մուտքագրվել են «Արմեդ» համակարգ, որի դիմաց ՀՀ առողջապահության նախարարությունից պահանջվել և ստացվել է լրացուցիչ չհիմնավորված ֆինանսավորում՝ 17 595 320 ՀՀ դրամ չափով:
Միաժամանակ, ուսումնասիրվել են ՀՀ քաղաքացիներին ՓԲԸ-ի կողմից 2019-2021թվականներին մատուցված 22 612 վճարովի կանչերի դիմաց գանձումների պատմությունները, որի արդյունքում հայտնաբերվել է թվով 724 անհամապատասխանություն: Մասնավորապես՝ քաղաքացիների կողմից արդեն իսկ վճարված կանչերի թերթիկները ՓԲԸ-ի կողմից կրկնակի անգամ մուտքագրվել են «Արմեդ» համակարգ և ՀՀ առողջապահության նախարարությունից պահանջվել և ստացվել է լրացուցիչ չհիմնավորված ֆինանսական միջոցներ ընդհանուր՝ 5 672 430 ՀՀ դրամի չափով:
Արդյունքում՝ ներկայացված ոչ հավաստի տեղեկատվությամբ և արդեն իսկ վճարված կանչերի վերաբերյալ փաստաթղթերի «Արմեդ» համակարգ մուտքագրմամբ՝ ՓԲԸ-ի կողմից ՀՀ առողջապահության նախարարությունից թվով 2005 դեպքով պահանջվել և ստացվել են ֆինանսական միջոցներ՝ 23 267 750 ՀՀ դրամ ընդհանուր չափով:
Իրականացված վերահսկողությամբ հայտնաբերված նշված դեպքերի վերաբերյալ՝ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…
Պաղեստինը դեմ է Իսրայելի մասնակցությանը Խաղաղության խորհրդում: Ավստրիայում Պաղեստինի դեսպան և Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում…
Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,…
Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում. Radar Armenia-ն տեղեկացավ Ներքին գործերի նախարարությունից։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ հայրենիք…