Բնապահպանություն

Հ․ Սիմիդյանը հանդիպել է ՇՄ հետազոտությունների Հեմհոլցի կենտրոնի լճային հետազոտությունների բաժնի ղեկավաին

Շրջակա միջավայրի  նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր հանդիպել է Շրջակա միջավայրի հետազոտությունների Հեմհոլցի կենտրոնի լճային հետազոտությունների բաժնի ղեկավար, դոկտոր Կառստեն Ռինկեին։

Այս մասին տեղեկացնում է նախարարության կայքէջը:

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կոնտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը։

Պարոն Ռինկեն նախարարին է ներկայացրել SEVAMOD2 «Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Գերմանիայի Կրթության և գիտության դաշնային նախարարության կողմից։

Նախարար Հակոբ Սիմիդյանը ողջունել է գործընկերներին Շրջակա մջավայրի նախարարությունում և կարևորել իրականացվող ծրագիրը։

«Քննարկվող ծրագիրը շատ կարևոր է Շրջակա միջավայրի նախարարության համար։ Համոզված եմ՝ այն նպաստելու է Սևանա լճի ջրային պաշարների կառավարման արդյունավետության բարձրացմանը։

Ինչպես գիտեք, Սևանա լճի խնդիրների լուծումը մեր առաջնահերթություններից է, և այս ծրագիրն իր առջև մեր առաջնահերթություննեը լուծելու խնդիր ունի։

Ցավոք որոշակի օբյեկտիվ պատճառներով մենք ֆինանսական և մարդկային ռեսուրսների սղության խնդիր ունենք, ուրախ եմ, որ կա նման ծրագիր, որն իր արդյունքներով գալիս է լրացնելու այդ բացը` հնարավորություն տալով մեզ գիտականորեն հիմնավորել Սևան լճում ծավալվող պրոցեսները,- նշել է նախարարը և շնորհակալություն հայտնել պարոն Ռինկեին և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանը աջակցության համար։

«Գերմանիայի կառավարության աջակցությունը մեր երկրում շրջակա միջավայրի ոլորտին շարունակական է և չի սահմանափակվում միայն այս ծրագրով։ Այդ աջակցությունը ներառում է շրջակա միջավայրի տարբեր ուղղություններ, ինչը մեզ համար չափազանց կարևոր է»,-նշել է նախարարը։

Կողմերը քննարկել են ծրագրի ընթացքը, պարոն Ռինկեն նախարարին է ներկայացրել արդեն իսկ կատարված աշխատանքները։

Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող SEVAMOD2 «Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» հայ-գերմանական ծրագիրը հնարավորություն է տվել իրականացնել Սևանա լճի համապարփակ մոնիթորինգային և գիտահետազոտական աշխատանքներ (որոնք մինչ այժմ իրականացվում էին ոչ ամբողջական պետական ֆինանսավորման բացակայության պատճառով)՝ միավորելով գերմանական, ՀՀ գիտական և պետական կառույցների հնարավորությունները։

Ծրագրի ավարտից հետո Շրջակա միջավայրի նախարարությանը կներկայացվի առաջարկների ամբողջական փաթեթ, որը կօգնի բացահայտել  Սևանա լճի ջրի որակի հիմնական խնդիրները և առավել արդյունավետ իրականացնել ջրային ռեսուրսների կառավարումը։

Հանդիպման ավարտին նախարար Հակոբ Սիմիդյանը խոստացել է հետևել ծրագրի ընթացքին և ապահովել դրա շարունակականությունը։

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

18 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

18 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

18 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

19 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

19 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

19 hours ago