Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մայիսի 12-ին կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը:
Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, ի թիվս օրակարգային այլ հարցերի՝ երկրի ղեկավարն անդրադարձել է վերջին շրջանում հասարակական կարգի և ներքին անվտանգության դեմ ուղղված ոտնձգությունների, մասնավորապես՝ անսթափ վիճակում մեքենա վարելու հետևանքով տեղի ունեցող ողբերգական պատահարների և խուլիգանական դրդումներով հանցագործությունների թվի աճին` դրանք համարելով անընդունելի և անթույլատրելի:
«Մենք պետք է քայլեր ձեռնարկենք` միտված ներքին կարգուկանոնի պահպանմանը և այսօր որոշումներ կայացնենք: Եթե ոստիկանության աշխատակցի վրա կրակում են անսթափ վիճակում գտնվող վարորդից կարգ պահպանել պահանջելու պատճառով, նշանակում է` այդ կրակոցն ուղղված է եղել պետության դեմ»,- ասել է նախագահը:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ եթե արտաքին անվտանգության առումով կան հստակ արտաքին երաշխիքներ ու մեխանիզմներ, ապա ներքին կարգուկանոնի պահպանման պատասխանատվությունն ամբողջությամբ կրում են իշխանությունները: Այդ համատեքստում՝ երկրի ղեկավարն իրավապահ մարմինների պատասխանատուներին հանձնարարել է ծրագիր մշակել և խստացված ռեժիմով ստուգումներ իրականացնել` անհրաժեշտության դեպքում կիրառելով օրենքով նախատեսված պատասխանատվության բոլոր միջոցները:
Նախագահը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Արցախում օրենքի առջև արտոնյալներ չպետք է լինեն, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձինք խիստ օրինակելի աշխատանքային ու էթիկական վարք պետք է դրսևորեն:
«Մեր ամենամեծ առավելությունը պետք է լինի երկրի ներքին կարգապահությունը: Եթե խոսում ենք ժողովրդագրության աճի, սոցիալական ու զարգացման ծրագրերի մասին, ապա պետք է հետևողական լինենք նաև օրենքի գերակայության հարցում և ապահովենք բնակչության ներքին անվտանգությունը»,- ասել է նախագահ Հարությունյանը՝ հանձնարարելով համապատասխան մեխանիզմներով ավելի խստացնել դրսևորվող ապօրինի գործողությունների դեմ պայքարը:
Նիստում քննարկվել են նաև տեղահանված բնակչությանը տրվող բնակվարձերի և այլ սոցիալական ծրագրերի վերանայմանն առնչվող հարցեր: Նախագահ Հարությունյանն իր խոսքում ընդգծել է, որ պետք է պետական ծրագրերում հաշվի առնել նրանց կենսական շահերն ու իրական խնդիրները` որոշումները կայացնելով այդ համատեքստում:
Օրակարգի համաձայն՝ հատուկ ուշադրության են արժանացել ներքին և արտաքին մի շարք մարտահրավերների վերաբերող այլ խնդիրներ ևս:
Ապրիլի 23-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի հետ։…
Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել: Այս մասին հայտնում է…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ տարածքային հարցերի վերաբերյալ փաստաթուղթ…
Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ ուղերձներ են հղել՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը։ ԵԽ…
Միգուցե հարցը հասունացած չէր, հիմա հասունացած է: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց…
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել է, որ Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից։ «Հայաստանը դուրս…