Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ցանկացած թմրամիջոց կամ հոգեմետ նյութ պարունակող դեղորայքի տեղափոխումը համարվում է մաքսանենգություն, իսկ տվյալ դեղորայքը՝ հանցագործության առարկա: Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անվանացանկը սահմանված է ՀՀ կառավարության 2018թ. 707-Ն որոշմամբ:
Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնների համաձայն (ՀՀ կառավարության 18.03.2010թ. N 270-Ն որոշման 1-ին հավելվածի 26-րդ կետ)՝ սահմանը հատող անձը պարտավոր է մաքսային անցակետում լրացնել ուղևորային մաքսային հայտարարագիր՝ իր մոտ առկա, բժշկի կողմից նշանակված թմրամիջոցի քանակի և ձեռքբերման օրինականության վերաբերյալ։
Քաղաքացին տվյալ տեսակի դեղամիջոցները մաքսային սահմանով տեղափոխելու օրինական իրավունք է ձեռք բերում բժշկական փաստաթղթի հիման վրա՝ լրացնելով ուղևորային մաքսային հայտարարագիր։
Մնացած բոլոր դեպքերում կամ ծանրոցներով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների առաքման դեպքերը, ՀՀ քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, պարունակում են հանցագործության հատկանիշներ։
Թմրամիջոց կամ հոգեմետ նյութ չպարունակող բոլոր այլ տեսակի դեղամիջոցների, օրենսդրությամբ սահմանված կարգով, տեղափոխումը չի որակվում որպես մաքսանենգություն և տվյալ դեղորայքը հանցագործության առարկա չէ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…