Կրթություն
13.05.2022

Ժ․ Անդրեասյանն ընդունել է «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավարին

Ժ․ Անդրեասյանն ընդունել է «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի նորանշանակ ղեկավար Ստեֆան Մալերիուսին: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ «Հասարակագիտություն» առարկայի դասագրքի և մեթոդական ուղեցույցի մշակման աշխատանքներին, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման ծրագրին:

Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Ստեֆան Մալերիուսին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նախարարության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի՝ տարիներ շարունակ ձգվող հաջող համագործակցությունն առավել կխորանա և կընդլայնվի: Նրա խոսքով՝ ներկայում ընթանում են հանրակրթության ոլորտի բովանդակային բարեփոխումներ, և այս փուլում նախարարությունը կարևոր աջակցություն է ստացել հիմնադրամից՝ «Հասարակագիտություն» առարկայի չափորոշիչի վերանայման և ուսումնական նյութերի մշակման աշխատանքներում: «Այս ամենն օգնում է մեզ իրականացնել նաև հանրակրթության պետական չափորոշչով սահմանված արդյունքների ստացումը: Մասնավորապես ցանկանում եմ ընդգծել նախագծային ուսուցման կարևորությունը, որը հնարավորություն ունենք իրականացնել «Հասարակագիտություն» առարկայի շրջանակում, և քաղաքացիական ակտիվ դիրքորոշման ձևավորումը»,- նշել է նախարարի տեղակալը՝ շնորհակալություն հայտնելով «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամին:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև հիմնադրամի աջակցությունն ուսուցիչների վերապատրաստման ծրագրին՝ ընդգծելով, որ ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացումը նախարարության առաջնահերթություններից է:

Ստեֆան Մալերիուսը հավաստել է, որ նախարարության և հիմնադրամի համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու՝ այլ ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն հայտնելով: «Ուրախ եմ, որ հիմնադրամի աջակցությամբ մշակված դասագրքերն ու մեթոդական ուղեցույցներն օգնում են, որպեսզի ՀՀ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ավելի դյուրին և արագ տեղի ունենան»,- շեշտել է նա՝ ընդգծելով, որ հիմնադրամը շարունակելու է նաև հասարակագիտության ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ դրանում ներառելով բոլոր մարզերը:

Կողմերը դիտարկել են նաև հիմնադրամի հնարավոր աջակցությունն առարկայական չափորոշիչների փորձարկումից հետո՝ դրանց լրամշակման փուլում, ինչպես նաև ավելի հեռանկարային ծրագրերում՝ ուսուցիչների պատրաստման գործընթացում: 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է