Լրահոս 24/7
13.05.2022

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի մերձավորների, այդ թվում՝ Կաբաևայի նկատմամբ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի մերձավորների, այդ թվում՝ Կաբաևայի նկատմամբ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի, այդ թվում՝ Ալինա Կաբաևայի նկատմամբ, որոնց Լոնդոնը անվանում է «Պուտինի դրամապանակներ»։

Բրիտանական իշխանությունները թիրախավորել են նաև Պուտինի նախկին կնոջը՝ Լյուդմիլային, Կաբաևայի տատիկին՝ Աննա Զացեպիլինային (բրիտանական ԱԳՆ փաստաթղթում նա ներկայացվում է որպես Գենադի Տիմչենկոյի մերձավոր), Պուտինի երեք հարազատներին և նրա դստեր հարազատներին։

Բրիտանական կառավարության կայքում տեղադրված պարզաբանման մեջ նշվում է, որ Ռուսաստանի առաջնորդի պաշտոնական ունեցվածքը բավական համեստ է, սակայն ընկերներն ու ռուսական էլիտայի անդամները ֆինանսավորում են նրա ճոխ ապրելակերպը։

Կաբաևայի դեմ պատժամիջոցներ են պահանջել ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի թիմակիցները` պնդելով, որ Պուտինի հետ մտերմությամբ հայտնի մարզուհին մեծ դեր ունի ռուսական քարոզչության մեջ։

Կաբաևան 2014 թվականից ղեկավարում է National Media Group-ի տնօրենների խորհուրդը, որը միավորում է ռուսաստանյան թերթերն ու հեռուստաալիքները։

Բրյուսելը ևս անցյալ շաբաթ հայտարարել էր, որ պատրաստվում է թիրախավորել Կաբաևային, սակայն մինչ այս պահը Եվրամիության պատժամիջոցների վեցերորդ փաթեթը համաձայնեցված չէ նավթի էմբարգոյի շուրջ վեճերի պատճառով։

Մինչ այդ Վաշինգտոնը, ինչպես նաև Բրյուսելը պատժամիջոցներ են սահմանել Պուտինի երկու դուստրերի նկատմամբ, Կաբաևայի անունը, սակայն, որևէ սև ցուցակում ներառված չէր։

Ամերիկյան մամուլը գրել է, որ Կաբաևայի դեմ պատժամիջոցներ չեն սահմանվել՝ «Պուտինին չբարկացնելու համար»։ Արևմտյան մի շարք լրատվամիջոցներ գրել են, որ Ալինա Կաբաևայի և Պուտինի միջև սիրավեպի, երեք համատեղ երեխաների մասին։

Աղբյուրը՝ Azatutyun.am:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է