Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Գավառի մանկատուն:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքէջը:
Այստեղ ներկա պահին խնամք և դաստիարակություն է ստանում 7-ից 18 տարեկան 55 երեխա։ Մարզպետ Կարեն Սարգսյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի և հաստատության տնօրինության ուղեկցությամբ՝ Աննա Հակոբյանը շրջել է կենտրոնի տարածքում, զրուցել սաների հետ, ծանոթացել վերջիններիս ձեռագործ աշխատանքներին։